Հավայան կղզիների մոտակայքում նավակով զբոսնելիս սիրահար զույգը տեսախցիկով նկարահանել է իրենց անսպասելի հանդիպումը ծովային հսկայի հետ՝ հայտնում է lifenews.ru-ն:
Ափից ընդամենը մի քանի մետր այն կողմ խաղաղ օվկիանոսի ջրերի անդորրը խախտել է ծովային հսկա կաթնասունը: Կետը դուրս է թռչել ջրից ուղիղ նավակի հետևի կողմից:
«Մենք հանգիստ նայում էինք օվկիանոսին, երբ այն հայտնվեց: Մեր բախտը բերեց, որ դա փոքր կետ էր: Մեծը ուղղակի ջրասույզ կաներ նավակը»,- իր տպավորություններն է հայտնել Լորան Լեբիխանը:
Ականատեսների վկայությամբ՝ նավակի հետ բախումից կետը չի տուժել:
Մասնագետները վստահ են, որ «նմանատիպ հանդիպումները» տարվա այս եղանակին անխուսափելի են, քանի որ հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում կենդանիների զուգավորման շրջանն է, և կենդանիները գնում են Հավայան կղզիների կողմերը:











































