ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրի աշխատանքերը նախօրեին տեղի ունեցած հրդեհից հետո ժամանակավորապես դադարեցվել են: Սամվել Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ամեն ինչ անում է, որ «Փարվանան» մայիսի 1-ին վերագործարկվի:
Հիշեցենք, որ ապրիլի 7-ին ժամը 18.01-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում:
Այրվել էր ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը` 1000 քմ մակերեսով) և ջերմահարվել, թափվել է սրահի պլաստիկե կախովի առաստաղը` 1000 քմ մակերեսով:










































