Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գրասենյակում է` մասնակցելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։ Հատկանշական է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը սովորաբար անցկացվում են հինգշաբթի օրերին: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը որոշել է Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին և Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին հետևել կուսակիցների հետ։