Քնի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 2008-ի մարտի 14-ին և այնուհետև ամեն տարի նշվում է մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քնի և առողջության խնդիրների հետ կապված նախագծի շրջանակներում։ Այս մասին գրում է Calend-ը:
Քունն օրգանիզմի գոյության հատուկ ձև է: Ճիշտ ընթացող քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը: Հենց այդ պատճառով էլ առողջ մարդն արթնանում է թարմության զգացումով:
Քնի համաշխարհային օրը ակտիվանում է սոցիալական գովազդը, կազմակերպվում են համաժողովներ և սիմպոզիումներ՝ նվիրված քնի խնդիրներին և դրա խանգարումների ազդեցությանը մարդու առողջության վրա: Սննդի հավասարակշռումը, օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը և քունը անհրաժեշտ պայմաններ են՝ երկար տարիներ ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար: