Լուրեր
Հայաստանի տնտեսական խնդիրները նոր են սկսվում. «Անտինոմիա»
  • 22:30
  • 2015-03-12
  • Դիտումներ՝ *

Ավելի քան երկու ամիս է, ինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է. իրողություն, որը, ըստ իշխանությունների, մեր երկրի առջև պետք է բացեր 170 միլիոնանոց շուկան, խթաներ արտահանման ծավալների աճը, նոր արտադրությունների հիմնմանն ու աշխատատեղերի բացմանը: Անշուշտ, երկու ամիսը փոքր ժամանակահատված է այդ ամենն իրագործելու համար, սակայն բավարար է ընդհանուր զարգացման միտումների ուրվագծման համար: Եվ եթե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դրական արդյունքներն առայժմ տեսանելի չեն, ապա բացասական հետևանքները միանգամայն հստակ են: ՀՀ ԿԲ տվյալներով 2015 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստան եկող ընդհանուր տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 41 տոկոսով, որից Ռուսաստանից եկողները` ավելի քան 56 տոկոսով: Զգալիորեն կրճատվել են նաև արտահանման ցուցանիշները` 22 տոկոսով, իսկ ՀՀ ԿԲ-ն էլ արդեն իսկ շուրջ տասն անգամ պակաս տնտեսական աճ է կանխատեսում, քան նախատեսված էր ՀՀ կառավարության ներկայացրած այս տարվա բյուջեով:

Հայաստանի տնտեսության ներկայիս մտահոգիչ իրավիճակի և ԵՏՄ-ի կազմում զարգացման` արդեն իսկ տեսանելի հեռանկարի մասին ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը և տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

  • Դիտումներ՝ *