Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դասակարգման աղյուսակի առաջին քառյակում գտնվող թենիսիստների կայուն խաղը վերջին 10 տարիներին զարմացնում է իրեն:
Այնուամենայնիվ, ըստ Նադալի՝ քառյակի ժամանակաշրջանը մոտ ժամանակներս կմոտենա ավարտին:
«Վերջին 10 տարիների կատարվածը զարմանալի է ինձ համար: Գրեթե նույն խաղացողները միշտ հաղթում են: Կարծում եմ՝ նման բան մեր մարզաձևում երբեք տեղի չէր ունեցել:
Նովակը, Ռոջերը ես ու Էնդին յուրահատուկ քառյակ ենք: Բայց մեր ժամանակաշրջանը ևս մոտենում է ավարտին: Հուսով եմ՝ լավ օրինակ ենք ծառայել գալիք սերունդների համար»,- Նադալի խոսքերը մեջբերում է ATP պաշտոնական կայքը: