Նոյեմբերի 1-4-ը Ժնեւում, ԵՀԽ կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ «Քրիստոնյաներն ու իսլամականները համընդհանուր ապագայի համար» թեմայով գումարված միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը որոշեց ստեղծել հոգևոր առաջնորդների հատուկ խումբ, որը արագ կարձագանքի կոնֆլիկտային իրավիճակներին:
Կոնֆերանսի մասնակիցները` աշխարհի տարբեր երկրների 65 ներկայացուցիչներ, հանդես եկան նաև հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.«Հաճախ կոնֆլիկտներ ստեղծելիս կրոնին են հղում կատարում, նույնիսկ երբ դրանց իսկական պատճառներն այլ են, ինչպիսիք` միջոցների անարդար բաշխումը, ճնշումները, բռնարարքներն ու անարդարությունները»:
Համագումարին Հայ Առաքելական Եկեղեցուց մասնակցում էին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Վիգեն արք. Այքազյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից` Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը: