Ադրբեջանական Apa լրատվական գործակալության հաղորդմամբ, հաջորդ շաբաթ Ադրբեջան է այցելելու Պենտագոնի` անվտանգության ոլորտում սպառնալիքների կրճատման գծով գործակալության (Defense Threat Reduction Agency (DTRA) ) տնօրեն Քեննեթ Մայերսը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Մայերսի այցի ժամանակ քննարկվելու է անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմագրավելու ոլորտում ամերիկա-ադրբեջանական երկկողմանի հարաբերությունների խնդիրը:
Հիշեցնենք, որ մարտի կեսին Մայերսը հայտարարեց, որ 2012 թվականին ԱՄՆ-ը Ռուսաստանին հատկացնելու է 73 միլիոն դոլար` զանգվածային բնաջնջման զենքի (ԶԲԶ) վերացման համար: Բացի այդ, Մայերսը նշել էր, որ ֆինանսական աջակցություն կստանան նաև հետխորհրդային այլ երկրներ` իրենց միջուկային, քիմիական ու կենսաբանական զենքի վերացման համար: