Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Բրայզան պատասխանել է ամերիկահայերին

Ադրբեջանական Day.az կայքի հաղորդմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է հայկական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) լայնամասշտաբ կամպանիա է ձեռնարկել Սենատի լիագումար նիստում Բրայզայի թեկնածության հաստատումը խափանելու համար:

«ԱՄՆ-ը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր մոտեցումը: Միևնույն ժամանակ, ճիշտ չեն հայկական սփյուռքի կողմից իմ հասցեին հնչեցրած տեղեկությունները: Սակայն կրկնում եմ` յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծիքը:

Ես չգիտեմ, թե երբ տեղի կունենա Սենատի նիստը, ուր կքննարկվի իմ նշանակման խնդիրը: Ինձ համար կարևորն այն է, որ ես կարող եմ ներկա գտնվել դրանում և պաշտպանել ինձ»,- ասել է Բրայզան:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով Կոնգրեսի արձակուրդում գտնվելու հանգամանքից, Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Ի դեպ, Օբաման նրան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել էր դեռևս 2010 թվականի մայիսին: Ապա դա հաստատել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, սակայն հայամետ սենատոր Բարբարա Բոքստերի ջանքերով, ով դարձյալ վերընտրվել է Սենատում, Բրայզայի թեկնածությունը քվեարկության չդրվեց Սենատի լիագումար նիստում և հանվեց օրակարգից:

Եթե Սենատը մինչև հաջորդ նստաշրջանի ավարտը (այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր) չհաստատի Մեթյու Բրայզայի (ինչպես նաև Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակված Ֆրենսիս Ռիկարդոնեի) թեկնածությունը, ապա Օբամայի հրամանը կհամարվի ուժը կորցրած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում