Աշխարհահռչակ Emirates ընկերությունը հովանավորչական պայմանագիր է կնքել «Ֆորմուլա-1»-ի հետ: Պայմանագիրը կգործի 5 տարի: Այդ մասին տեղեկացնում է AP-ն:
Emirates-ի հետ համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել է նաև «Արքայական ավտոարշավներ»-ի պրոմոութեր Բերնի Էկլսթոունը: Emirates-ը կվճարի 200 մլն եվրո՝ 5 տարվա համաձայնագրի դիմաց:
ԱՄԷ-ի ընկերության հետ պայմանագիրը նախատեսված է 2013թ. մրցաշրջանի 15 մրցումների համար՝ սկսած Մալայզիայի Գրան-պրիից:
Հիշեցնենք, որ Emirates-ը համարվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական հովանավորը: