Իտալուհի հանրահայտ հաղորդավար, մոդել Եկատերինա Բալիվոն որոշել է նոր լիցք հաղորդել իր սիրելի թիմին «Նապոլի»-ին: Գեղեցկուհին խոստացել է ստրիպտիզ պարել «Նապոլի»-ի ֆուտբոլիստների համար, եթե թիմը նվաճի Իտալիայի չեմպիոնի կոչումը: Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ է նա պատրաստվում իրականացնել մտահղացումը, սակայն ինտերնետում արդեն հայտնվել են նրա կիսամերկ լուսանկարները: Եվ պապարացիները, անկախ իրենցից, սկսել են երկրպագել «Նապոլի»-ին:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ «Նապոլի»-ն մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ հորիզոնականում և առաջատար «Միլան»-ին զիջում է ընդամենը 3 միավորով: