
El Pais-ը նոր մանրամասներ է հրապարակել` կապված McLaren-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի վթարի հետ:
Տեղեկություննեի համաձայն` վթարից անմիջապես հետո Ալոնսոյին մի քանի հարց են տվել` գլխուղեղի վնասվածք հայտնաբերելու նպատակով: Այդ պահին ավտոարշավորդը վստահ է եղել, որ 15 տարեկան է և հայտնել է, որ երազում է հանդես գալ «Ֆորմուլա-1»-ում:
Այնուհետև Ալոնսոյի հիշողությունը վերականգնվել է, բայց վթարի պահը նա այդպես էլ չի կարողացել մտաբերել: