Չինաստանում Լապտերների տոնը նշվում է լուսնային օրացույցի առաջին ամսվա 15-րդ օրը: Դեռևս 10-րդ դարում Չինաստանում տարածվել է այդ գիշերը գունավոր լապտերներ վառելու սովորույթ՝ գրում է Calend-ը:
Սովորաբար քաղաքի կենտրոնում կախում էին բազմաթիվ լապտերներ՝ ամենատարբեր ձևի ու չափի, որոնք նման էին տարբեր կենդանիների, ծաղիկների ու մրգերի:
Գյուղերում կազմակերպում էին հրավառություններ, ոտնափայտերով երթեր, վիշապների պարեր և այլն: Տոնն ավարտում էր Նոր տարվա դիմավորումը:
Չինաստանում այս տոնը սկսել են համատարած նշել 11-րդ դարից: Այդ օրն ուտում են «յուանսյո»՝ պատրաստված բրնձից: