Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ 2121» մակնիշի 35 TL 657 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Ավագյանը, ում հանձնարարակով ՃՈ աշխատակիցները նշված տարածքից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում չառաջանա: