Բարսելոնայում տեղի ունեցած նախամրցաշրջանային փորձարկումների ժամանակ վերջերս տեղի ունեցած վթարից հետո իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոնի մոտ ախտորոշվել է հիշողության մասնակի կորուստ:
F1-Insider պարբերականի փոխանցմամբ՝ Ալոնսոն կարծում էր, որ դեռ «Ֆերարի»-ի ավտոարշավորդ է ու ոչինչ չէր հիշում «Մաքլարեն» տեղափոխությունից:
Ալոնսոյի ներկայացուցիչները չեն հավատում թիմի ղեկավարության՝ վթարի պատճառների մասին տարածած հաղորդագրությանը: Ալոնսոն «Մաքլարեն»-ից պահանջել է վթարի մասին ամբողջական հաշվետվություն: