Ամեն տարի ապրիլի 3-ին աշխարհի բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը։ Տոնի ամբողջական անվանումը հաստատվել է Միջազգային PEN ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որն անցկացվել է 1986-ի հունվարի 12-18-ը՝ գրում է Calend-ը:
PEN ակումբը հիմնվել է 1921-ին՝ Լոնդոնում։ Կազմակերպության անվանումը հապավում է՝ ստեղծված անգլիական Poest, Essayists, Novelists բառերի սկզբնատառերից:
Կազմակերպության ստեղծման գաղափարը պատկանում է անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթին: Ակումբի առաջին նախագահն է եղել Ջոն Գոլսուորին:
Այս տոնը համարվում է ոչ միայն գրողների, այլև «չորրորդ իշխանության» ներկայացուցիչների օրը: