«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան որոշել է ամռանը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվել: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Նա փորձում էր ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված աշխատանքները նախաձեռնել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մնաց կատալոնական ակումբում:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքի դիմաց լոնդոնյան ակումբը շուրջ 16 մլն եվրո կվճարի:
Հիշեցնենք` Վիլյան զրուցել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ և հայտնել, որ ցանկանում է լքել կատալոնական ակումբը: