Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Վրաստանում ձերբակալված իսրայելցի գործարարներից հետո եկել է թուրք գործարարի հերթը

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի գլխավոր դատախազության հակաճգնաժամային դեպարտամենտի ներկայացուցիչները ձերբակալել են թուրք գործարար Յաման Չաղաթային:

Հետաքննությունը պարզել է, որ 2008 թվականին թուրք գործարարը Վրաստանի պետբյուջեից ստացել է 1.955.000 լարի կազմող արտոնյալ պայմաններով վարկ` կոնկրետ նախագիծ իրականացնելու համար: Խոսքը Քոբուլեթիի շրջանի Խուցուբանի գյուղում ցիտրուսների վերամշակման գործարանի կառուցման մասին է, որում պետք է աշխատանքի տեղավորվեին Վրաստանի 300 քաղաքացիներ:

Սակայն Չաղաթայը չի կատարել իր պարտավորությունները և յուրացրել է 1.2 միլիոն լարի: Ցիտրուսների վերամշակման գործարանի փոխարեն, Չաղաթայը կառուցել է մրգերի վերամշակման գործարան և աշխատատեղեր չի ստեղծել:
Այժմ թուրք գործարարը մեղադրվում է պետությունից ստացած վարկի աննպատակահարմար օգտագործման եղանակով ապօրինի եկամուտների օրինականացման և մաքսային փաստաթղթերի կեղծման մեջ: Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսն ու Զեև Ֆրենկելը ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Բաթում քաղաքում: Նրանք մեղադրվում էին Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 միլիոն դոլար կաշառք տալու մեջ:

Ապրիլի 1-ին Թբիլիսիի դատարանը իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսին և Զեև Ֆրենկելին մեղավոր ճանաչեց պաշտոնատար անձին կաշառելու փորձի համար:

Ֆուքսը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման և 500,000 վրացական լարի (295,000 ամերիկյան դոլար) տուգանքի, իսկ Զեև Ֆրենկելը` 6.5 տարի ազատազրկման ու 100,000 վրացական լարի (60,000 ամերիկյան դոլար) տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում