Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր երկրում կալիֆոռնիական սիլիկոնային հովտի օրինակով «նոր հովիտ» է ստեղծվում: Այս քայլով նա փորձում է երկիր բերել IT ոլորտում հայտնի ընկերություններին: ԶԼՄ-ների հայտնած տվյալներով, Քեմերոնն արդեն տեղեկություններ ունի, որ Intel, Google, Facebook, Cisco եւ մի շարք այլ ընկերություններ պատրաստվում են արդեն իսկ իրենց ներկայացուցչությունները հիմնել «հովտում»: Այդտեղ կաշխատեն նաեւ ոլորտում մեծ համբավ եւ ճանաչում ունեցող գիտնականներ եւ մասնագետներ: Այն կբացվի մայրաքաղաք Լոնդոնի արեւելյան շրջաններից մեկում եւ կկոչվի East London Tech City: Փորձագետների գնահատականով, այս ծրագիրը Կալիֆոռնիայի նմանատիպ ծրագրի լուրջ մրցակիցը կարող է դառնալ: