Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հաստատել է, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում:
Հանդիպումը կկայանա սույն թվականի հունիսի 4-ին: Սկիզբը` Երևանի ժամանակով 20:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը: