Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ի՞նչ կարող են սպասել Ռուսաստանն ու աշխարհը վերընտրվել պատրաստվող Սերժ Սարգսյանից

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ: Համաձայն  The Gallup-ի անցկացրած վերջին հարցումների՝ պետության գործող ղեկավարիհետ, որին աջակցում է ընտրողների 66 տոկոսը, չի կարող մրցակցել և ոչ մի թեկնածու: Թե ի՞նչ կարող է սպասել Ռուսաստանն ու մնացած աշխարհը վերընտրվել պատրաստվող ՀՀ նախագահից, այդ մասին Սերժ Սարգսյանըպատմել է«Օգոնյոկին»-ին։

-Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարը: 

-Ղարաբաղցիները պետք է իրենք որոշեն, թե ինչպիսի քաղաքական կարգավիճակով ապրեն ապագայում: Դա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, և չկա ոչ մի փաստարկ, որը կկարողանա բացատրել, թե ինչո՞ւ պետք է Արցախի ժողովրդին մերժվի այդ իրավունքը: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են:

Էապես կարևոր է ամրապնդել մեր տարածաշրջանում սպառազինության նկատմամբ արդյունավետ վերահսկողության միջազգային մեխանիզմները: Ադրբեջանը, հանդիսանալովՄԱԿ-ի Անվտագության խորհրդի ոչ մշտական անդամ, գործնականում սանձազերծել է սպառազինությունների մրցավազքը և բացեիբաց խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի իր պարտավորությունները: 

Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ: Սակայն նման իրավիճակում բեկում ակնկալելն իրատեսական չէ:Բոլորը, ովքեր զբաղվում են այդ խնդրով և´ Մոսկվայում, և´ Վաշինգտոնում, և´ Փարիզում (թվարկված քաղաքները հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահների երկրների մայրաքաղաքները.-1in.am), հիանալի գիտեն, թե ում մեղքով է, որ մինչ օրս լուծում չի գտնվել:Նրանք հիանալի հիշում են, թե ով է ձախողել բանակցությունները Քի-Վեսթում և Կազանում: Եվ նրանք  գիտեն, որ խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից հարակից տարածքների  նկատմամբ վերահսկողության մեջ չէ, հետևաբար՝ խնդրի լուծումը կախված չէ դրանք վերադարձնելուց:

Իսկ ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, որպեսզի ղարաբաղյան խնդիրը  գոնե նվազեցնի իր պայթյունավտանգ լինելը:

-Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ այս հակամարտությունում կարևոր միջնորդ է: Միայն ռուսական միջնորդության շնորհիվ հաջողվեց 1994 թվականին հրադադար կնքել:

Լուրջ հույսեր էին կապվում վերջերս ցուցաբերված բարձր մակարդակով ռուսական միջնորդության հետ: Սակայն, ավաղ, Ադրբեջանը տորպեդահարեց այդ գործընթացը՝ մշտապես հանդես գալով նոր ուղղումներով ու փոփոխություններով  արդեն գրեթե համաձայնեցված փաստաթղթի վերաբերյալ:  Ես երախտապարտ եմ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը հակամարտության լուծման ուղիների որոնման մեջ հետևողական և անձնական մասնակցության համար: Համոզված եմ, որ այդ մասնակցությունը բանակցային ձևաչափերին զգալիորեն սառեցնում է շատ տաք գլուխներ:

-Ավելի իրատեսական է դառնում Հայաստանի երկաթուղային ապաշրջափակումը՝ Աբխազիայի տարածքով ճանապարհի բացումը: Ի՞նչ է դա նշանակում երկրի համար:

-Շրջափակման ճեղքումը մեզ համար մեծ գործ կլինի: Առաջին հերթին՝ տնտեսության համար: Փոխադրման հնարավորության բացակայության  կամ փոխադրման թանկ արժեքի պատճառով ներկայումս մեր որոշ ապրանքներ պարզապես անմրցունակ են: Իհարկե, անհրաժեշտ է քառակողմ համաձայնություն, սակայն վերջերս մեզ այցելել էր Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին, և նա ինձ վստահեցրեց, որ Վրաստանի համար երթևեկության բացումը նույնպես շահավետ է:

-Իրանն այսօր Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում այն երկրի հետ հարաբերություններին, որի դեմ, փաստացի, ողջ աշխարհը շրջափակում է հայտարարել:

-Դուք նկատի ունեք պատժամիջոցնե՞րը, որոնք Իրանի դեմ սահմանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:Դժվար թե դա կարելի լինի կոչել ամբողջական շրջափակում: Հայաստանը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակում:  Պատժամիջոցներ, անշուշտ, կան:Դրանք հարվածում են իրանական տնտեսությանն ու անդրադառնում մեր տնտեսության վրա:Սակայն մենք շարունակում ենք հետաքրքիր համատեղ նախագծերի մշակումը, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի ոլորտում: Ներկայումս ինտենսիվ կերպով իրականացվում են Հայաստանն ու Իրանը միմյանց կապող միջազգային ավտոճանապարհի շինաշխատանքները, հաջորդը՝ երկաթուղային նախագիծն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում