«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը ձեռք է բերել Bombardier CL-600 անձնական ինքնաթիռ՝ 31.7 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Հաղորդման համաձայն՝ Հեմիլթոնը ցանկացել է գնել 800 կմ/ժ արագությամբ ինքնաթիռ, որով կարող է հաճախակի այցելել իր ընկերուհուն՝ Նիկոլ Շերզինգերին, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Բրիտանացին արդեն օգտագործել է ինքնաթիռը՝ ուղևորվելով «Մերսեդես»-ի՝ Շտուտգարտում գտնվող բազա: