Փետրվարի 28-ին` ժամը 02:00-ին ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Վթարի արդյունքում Նալչիկի և Զալսկիի ԲԿ-ներ են հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ Ե.Ե Մանուկյանը (ծնվ.1942թ.) և Կ.Ա. Ավդուլյանը (ծնվ.1993թ.):