Փետրվարի 27-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ AA342 պ/հ մոտոցիկլետը (վարորդ Ս. Ս. ծնվ.1990թ.) բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 4249Տ պ/հ (վարորդ Գ. Ս. ծնվ.1986թ.) ավտոբուսին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: