Քանի որ Տիգրան Սարգսյանը, կառավարության երեկվա նիստում խոսելով կոռուպցիայի մասին, բավական կոպիտ էր արտահայտվել առողջապահության նախարարությունում տիրող իրավիճակի մասին` սպառնալով ԲՀԿ-ական նախարարին մինչեւ անգամ ազատել աշխատանքից, մեկնաբանությունների համար դիմեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին:
«Իմ կարծիքով, դա ընդհանուր ասելու բան է, եթե վարչապետը այդ ոլորտում է նկատել, դրա մասին է խոսում, բայց ես կարծում եմ` բոլոր տեղերում էլ կարող է լինել կոռուպցիա եւ դրա դեմ պետք է պայքարել: Կոռուպցիան գլոբալ հասկացություն է»,- նշեց նա: