Ցանցահենները կոտրել են Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանության կայքը: Փետրվարի 1-ին այնտեղ տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ պաշտոնական Տաշքենդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ներկայում ռեսուրսն անհասանելի է: Կայքի տնօրինությունը պարզում է, թե կոնկրետ որտեղի՞ց է կատարվել հարձակումը: Ընդ որում, գործակալության հաղորդագրությանմեջ նշվում է, որ դիվանագիտական առաքելության կայքը կոտրել են հայ ցանցահենները:
Ուզբեկստանի դեսպանությունում հայտնել են, որ հանրապետության ղեկավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ Լեռնային Ղարաբաղիհարցում Տաշքենդի դիրքորոշումըանփոփոխ է մնում: