Լևոն Արոնյանը Կազանում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերից առաջ ապրիլ ամսվա ընթացքում ևս մեկ նախապատրաստական հավաք է անցկացնում:
Երևանում անցնող հավաքի ժամանակ Լևոն Արոնյանին կօգնեն ուժեղագույն հայ գրոսմայստերները: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ հեռախոսազրույցում հայտնեց Գաբրիել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի երրորդ շախմատիստ Լևոն Արոնյանն իր առաջին հավաքն անցկացրեց փետրվար ամսին` Ծաղկաձորում, որտեղ նրան օգնում էին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, չինացի գրոսմայստեր Վան Հաոն և Սերգեյ Մովսիսյանը: