«Մաքլարեն»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարող է բաց թողնել Ավստրալիայի Գրան պրին, որն առաջինն է լինելու 2015թ. մրցաշրջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացին բաց է թողնելու Բարսելոնայում կայանալիք վերջին նախամրցաշրջանային փորձարկումը:
Նրա մենեջեր Լուիս Գարսիա Աբադը հայտարարել է, որ Ալոնսոն շարք կվերադառնա այն ժամանակ, երբ բավարար չափով կհանգստանա:
«Մրցաշրջանի վերջնամասն ավելի կարևոր է մեկնարկից: Չեմ կարող ասել՝ կմասնակցի Ֆերնանդոն Ավստրալիայի Գրան պրիին, թե ոչ»,- Աբադի խոսքերը մեջբերում է Inautonews-ը: