Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Իլհամ Ալիևը հույսեր ունի Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից

Ադրբեջանական SalamNews.org կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում մասնակցելով Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի բացման արարողակարգին, խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից.

«Դժբախտաբար, չեն կիրառվում «ադրբեջանական օկուպացված» տարածքներից «օկուպացիոն» զորքերի դուրսբերման մասին ՄԱԿ-ի ԱԽ ընդունած 4 բանաձևերը: Նմանատիպ բանաձևեր ընդունել են նաև Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), ԵԽ-ը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն:

Դժբախտաբար, այդ «օկուպացիան» դեռ շարունակվում է, և «մեր տարածքները» դեռ գտնվում են «օկուպացման» տակ: Մեր հանդեպ իրականացվել է «էթնիկական մաքրման» քաղաքականություն: Մեր երկրում «1 միլիոն» ադրբեջանցիներ բնակվում են որպես փախստականներ ու հարկադիր վերաբնակներ:

Մենք հուսով ենք, որ բանակցային գործընթացը դրական արդյունք կունենա, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» կվերականգնվի, և «օկուպացիայից» տառապող մեր հայրենակիցները կվերադառնան իրենց «պապենական» հողերը»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տարբեր զեկույցներում Ադրբեջանում փախստականների թիվը նշված է 571.272-575.609 մարդ:

«Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի» վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշված է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից մոտ 570.000 տեղահանվածների մասին:

Մինչդեռ չպետք է մոռանալ նաև հայ փախստականների ու տեղահանվածների մասին։

2004 թվականի փետրվարի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռոն Ռեդմոնդը տեղեկատվություն ներկայացրեց 1988-1993 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ավելի քան 360.000 փախստականների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի` 1997 թվականի հունիսի 3-ի «Փախստականներն ու տեղահանվածներն Անդրկովկասում» և 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակ» զեկույցներում նշված է 300.000 – 350.000 հայ փախստականների մասին:

Այս ամենին պետք է հավելել հակամարտության հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանվածներին, որոնց թվաքանակը տարբեր միջազգային փաստաթղթերում տատանվում է 60.000-ից 72.000-ի միջև:

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները բավական լավ հնարավորություններ ունեն իրենց փախստականներին (եթե ոչ բոլորին, ապա գոնե դրանց զգալի մասին) Ադրբեջանում հայերի կողմից լքված տներում տեղավորելու համար: Սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկում, իրենց փախստականներին շարունակում են պահել ոչ բարվոք պայմաններում գտնվող ճամբարներում և ամենուրեք բարձրաձայնում են ադրբեջանական փախստականների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում