Դերասան Վարդան Պետրոսյանը, այսօր անդրադառնալով իր «Վարք Հայաստանի» ներկայացմանը, նշել է, որ արդեն քչփչում են, որ անվճար է ներկայացումը, թե էս Վարդանն էս ի՞նչ ա եկել սատանի մայլում քյանդրբազություններ անում, այս ինչ ուսանողական ակտիվություն է: Նա նաեւ փաստել է, որ բարձր ատյաններում կան մարդիկ, որոնց ակտիվ ուսանողը ձեռ չի տալիս, եւ, բնականաբար, այդ մարդիկ ամեն ինչ կանեն, որ ներկայացումը հետաձգեն, արգելեն, թեեւ նշել է, որ ճնշումներ դեռեւս այդ առումով չկան: