Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ապպատուրայը հայտարարել է.
«ՆԱՏՕ-ն երբեք հետ չի կանգնի իր սկզբունքներից և չի հանդուրժի Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ մահափորձի ձեռնարկումը:
Մենք հավատարիմ ենք մնում ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում մեր հնչեցրած այն սկզբունքներին, որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր կապերը Ռուսաստանի հետ, սակայն դա չի նշանակում, թե այդ ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների հաշվին:
ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովն աշխատում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին Վրաստանի համապատասխանեցման ուղղությամբ, որից հետո էլ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: