Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը հարցախույզ է անցկացրել Վրաստանում` պարզելու բնակչության տրամադրվածությունն իշխանությունների հանդեպ:
Հարցախույզն անցկացվել է մարտի 4-17-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Քութայիսում: Դրան մասնակցել է 2893 մարդ, որոնց 60 տոկոսը կարծում է, որ վրացական իշխանություններն իրենց համար զգալի փոփոխություններ են անցկացնում երկրում: 19 տոկոսը համամիտ չէ դրա հետ, իսկ 15 տոկոսը` մասնակիորեն է համամիտ:
Ինչ վերաբերում է տեղական իշխանություններին, ապա հարցախույզի մասնակիցների 52 տոկոսը կարծում է, որ նրանք իրենց համար կարևոր բարեփոխումներ են անցկացնում: 22 տոկոսն ընդհանրապես համաձայն չէ դրա հետ, իսկ 17 տոկոսը` մասնակիորեն է համաձայն: