Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մեկ-մեկ արժե հիշել

Ներքաղաքական և ներհամակարգային բորբոքվող կրքերը կլանել են հասարակության ուշադրությունը, ու թվում է, որ երկրում ոչ մի այլ կարևոր բան չի կատարվում, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան դիմակայությունից բացի: Մինչդեռ ժամանակ առ ժամանակ երևի թե պարզապես հարկ է հիշել, որ Հայաստանում այլ կյանք էլ կա, ու այդ կյանքը բավականաչափ բարդ է:

Բավականաչափ բարդ է փոքր և միջին բիզնեսի կյանքը, որը Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կիրառումը հետաձգելուց հետո նույնիսկ շարունակում է սպառնալ ոլորտում տասնյակ հազարավոր զբաղված քաղաքացիների: Բիզնեսի այս հատվածում զբաղված տասնյակ հազարով մարդիկ անցյալ տարեվերջին երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով կքում են վարկային բեռից:

Բարդ է գյուղացիների համար, որոնք առաջիկա ամիսներին կլսեն հերթական խոստումները, սակայն կշարունակեն մնալ մեն-մենակ իրենց բանկային պարտքերի առաջ, ստիպված լինելով հրաժարվել իրենց որևէ գույքից և ի վերջո լքել գյուղը կամ վաճառել հողն ու որպես վարձու աշխատող մնալ խոշոր հողատերերի մոտ:

Բարդ է այն քաղաքացիների վիճակը, որոնք առավոտից երեկո փորձում են մի կերպ օրվա հացի խնիր հոգալ, սակայն չեն կարողանում հասցնել օրեցօր բարձրացող գների հետևից:

Հայաստանում ավելի հեշտ է ասել, թե ում վիճակը բարդ չէ, բայց դրան էլ իմաստ չկա, քանի որ բոլորը գիտեն, թե այս երկրում ում վիճակը բարդ չէ: Բարդ չէ երեսպաշտների, բարդ չէ պալատական երգիչ-երգչուհիների, բարդ չէ խաբեբաների, կաշառակերների և կոռումպացվածների վիճակը: Իսկ նախընտրական ժամանակաշրջանը այդ բոլորի համար «ծաղկման» յուրօրինակ մի ժամանակաշրջան է, որի բույրը հենց «մոռացնել» է տալիս ամեն ինչ:

Մինչդեռ, եթե ոմանք մոռանում են նրանց մասին, ում համար բարդ է շատ և շարունակում է կյանքը է՛լ ավելի բարդանալ, ապա մարդիկ, ովքեր գտնվում են այդ բարդ վիճակում, ամենևին չեն մոռանում նրանց, ում համար կյանքը Հայաստանում հեշտ է, հարմար է, թեթև է, մի խոսքով՝ կյանքը էժան է, ապրուստն էլ` ձրի: Այնպես որ, երևի թե պետք չէ, որ այդ բոլորը չափից շատ ոգևորվեն ընտրություններով և չափից շատ հավատան ժողովրդի դյուրահավատությանը: Դա շատ վտանգավոր է, և բարդությունները մեկ էլ հանկարծ կարող են տեղերով կտրուկ փոխվել, և նրանք, ում համար այսօր Հայաստանում կյանքը շատ հեշտ է, վաղը հանկարծ կարող են շատ մեծ բարդությունների առաջ կանգնել, եթե շարունակեն այդքան հեշտ կտրվել իրականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում