Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

Հայաստանի ո՞ր բանկերը կմիաձուլվեն. խոշորացման դրական և բացասական կողմերը

Տարեվերջին Կենտրոնական բանկը գործող և նոր բացվող բանկերի համար նոր նորմատիվ ընդունեց՝ բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվեց հինգ մլրդ դրամ, նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն մլրդ դրամ: Բանկերի խոշորացման թեման նորից դարձավ արդիական:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բանկային համակարգին ծանոթ տարբեր մասնագետներ տեսակետներ հայտնեցին, որ ստեղծված պայմաններում այս գործընթացն անխուսափելի է: Բանկերի խոշորացումը նոր բանկերի միջև նոր մրցակցություն կառաջացնի, որից դեռ դժվար է ասել՝ ինչ օգուտներ կունենա հասարակ քաղաքացին: Գործընթացը ենթադրում է աստիճանական անցում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԿԲ խորհրդի նախկին անդամ Ահարոն Չիլինգարյանը նկատեց, որ ինչքան բանկային համակարգն օպտիմալացվի, այնքան գործընթացից շահած կլինենք: Նրա խոսքով՝ բանկերի միաձուլումն ունի իր և´ լավ, և´ վատ կողմերը: Բանկերը կդառնան ուժեղ, վերահսկողությունը կլինի հասցեական, բանկերի մոնիթորինգի համար վարչական միջոցները կկրճատվեն, ավանդատուները հավատացած կլինեն, որ նոր համակարգն ավելի ուժեղ է:

«Բանկերի խոշորացումից հետո մեծ բանկերը պետք է ավելի ճկուն լինեն. որպես կանոն, փոքր և միջին բանկերն ավելի ճկուն են լինում, մեծերը դանդաղ են առաջ շարժվում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջին և խոշոր բանկերը դրական են անդրադառնում տնտեսության վրա»,-հայտնեց Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է վատ կողմերին, մասնավորապես, համակարգում մոնոպոլիաների առաջացմանը, Չիլինգարյանը նկատեց, որ նոր Բազելի ներդրումը կնպաստի առողջ մրցակցությանը և ճիշտ կառավարմանը:

Նկատնեք, որ բանկերի միաձուլման գործընթացում, որպես կանոն, միաձուլման գնում են փոքր կապիտալով բանկերը: Ըստ 2014թ. երրորդ եռամսյակի բանկային ցուցանիշների՝ 21 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նկարագիրը հետևյալն է. «Ինեկոբանկ»՝ 25 մլրդ դրամ, «Բիբլոս բանկ»՝ 8.5 մլրդ դրամ, «Առէկսիմբանկ»՝ 20 մլրդ դրամ, «Անելիք բանկ»՝ 13.5 մլրդ դրամ, «Ամերիաբանկ»՝ 41 մլրդ դրամ, «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 53.5 մլրդ դրամ, «Արցախբանկ»՝ 12.7 մլրդ դրամ, «ՎՏԲ-Հայաստան»՝ 45.6 մլրդ դրամ, «Զարգացման հայկական բանկ»՝ 9.6 մլրդ դրամ, «Յունիբանկ»՝ 22 մլրդ դրամ, «Պրոմեթեյ բանկ»՝ 22 մլրդ դրամ, «Հայբիզնեսբանկ»՝ 28 մլրդ դրամ, «Մելլաթ բանկ»՝ 11 մլրդ դրամ, «Կոնվերս բանկ»՝ 22 մլրդ դրամ, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»` 47 մլրդ դրամ, «Հայէկոնոմբանկ»` 11 մլրդ դրամ, «ԲՏԱ բանկ»` 5.6 մլրդ դրամ, «Արդշինինվեստբանկ»` 47 մլրդ դրամ, «Արարատ բանկ»` 22 մլրդ դրամ, «Պրոկրեդիտ բանկ»` 9 մլրդ դրամ: Բանկերի ընդհանուր կապիտալացումը կազմում է մոտ 500 մլրդ դրամ: Պարտավորությունները և կապիտալը ընդհանուր առմամբ կազմում են մոտ 3 տրիլիոն դրամ:

Ըստ այս ցանկի՝ համեմատաբար փոքր կապիտալ ունեն «ԲՏԱ բանկը», «Բիբլոս բանկը», «Պրոկրեդիտ բանկը», «Զարգացման հայկական բանկը» և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում