Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Եռյակի նահանջը ստեղծում է քաղաքական նոր իրավիճակ ու նոր ընդդիմություն ստեղծելու հնարավորություն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյան, տարբեր ժամանակներում ընդդիմությունից հիասթափություն ապրած հասարակությունը նորից նույն իրավիճակի առջև կանգնեց: Արտահերթ նախագահական ընտրությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հայտարարված հանրահավաքը ՀՀԿ-ԲՀԿ հաշտեցումից հետո չեղյալ հայտարարվեց: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ելքեր կան ստեղծված իրավիճակից դուրս գալու և նոր քաղաքական օրակարգ ձևավորելու համար:

Այն, որ փետրվարի 20-ին հանրահավաքը չեղավ՝ չէր հանդիսանա հիասթափության հիմք, եթե հանրությունը տեսներ, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» պայքարը ռեժիմի դեմ և Գագիկ Ծառուկյանի տված խոստումը, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելն իր կյանքի կարևորագույն գործն է՝ ուժի մեջ է, և գործընթացը կատարվում է: Այդ դեպքում՝ հանրահավաքի օրը տեղափոխելը կամ չեղյալ համարելը հիասթափության պատճառ չէր դառնա: Մարդիկ հիասթափված են, որովհետև տեսնում են, որ եռյակը ըստ էության հրաժարվել է իր հայտարարած ծրագրից՝ հեռացնել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից: Այն սպասումները, որ հանրության որոշ հատվածն ուներ եռյակից՝ չկատարվեց: Բնական է, որ այս խնդիրը քաղաքական դաշտում ստեղծում է նոր իրավիճակ, որը մեծ պատասխանատվություն է դնում նոր քաղաքական ուժեր ձևավորելու, ստեղծելու և առաջ տանելու համար: Ըստ երևույթին այդ գործընթացները կմեկնարկեն արդեն մոտ ժամանակներում:

Այսինքն՝ նոր ընդդիմության ձևավորման հնարավորություն ե՞ք տեսնում:

-Խոսքն ավելի շուտ գնում է արտախորհրդարանական նախաձեռնությունների մասին: Հասկանալի է, որ հանրությունը ևս պետք է վերանայի այն մոտեցումները, որ մինչ օրս ձևավորվել էին: Այդ մոտեցումները հիմնականում ներկայացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Վերջինս քարոզում էր, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը՝ խոշոր բուրժուազայի ու ժողովրդի դաշինքի արդյունքում ստեղծված քաղաքական գործընթաց է: Հիմա հասկանալի է, որ խոշոր բուրժուազիան այսուհետ Հայաստանում չի դիտվելու որպես արմատական փոփոխություններ կատարող ուժ:

Եկող ընդդիմությունը ի՞նչ պետք է անի, որ նախորդների սխալները չկրկնի: 1996 թվականից սկսած ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուն լավագույն դեպքում ժողովրդին հրապարակ է դուրս բերում, իսկ  կարճ ժամանակ անց՝ տուն ուղարկում։ Անկասկած յուրաքանչյուր այսպիսի իրավիճակ հանգեցնում է նոր հիասթափության, արտագաղթի նոր ալիքի:

Ինձ թվում է՝ այն մեծ բացասական երևույթը, որ տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի շարքում՝ դա այն է, որ այդ ուժերը և իրենց ձեռնարկած ծրագրերը չեն եղել հանրության համար բաց: Իմ կարծիքով՝ այսուհետ հաջողության կհասնի այն քաղաքական ուժը, որն ի վիճակի կլինի իր գործողությունները բաց ներկայացնել հասարակությանը, բացատրել, հիմնավորել ու համոզել մարդկանց, որ առաջարկվող քայլերը ճիշտ են, անհրաժեշտ ու տրամաբանական: Մինչ օրս ընդդիմության լիդերները՝ լինի դա եռյակը, թե մինչև եռյակ եղած ուժերը, չարաշահել են մարդկանց վստահությունը, դիմել են հանրությանը պահանջով, որ հանրությունն իրենց վստահի, քանի որ իրենք իրենց վրա են վերցնում այդ պայքարի բեռն ու դրոշը: Արդյունքում առաջանում է այն իրավիճակը, որ դուք նկարագրեցիք:

Հիասթափություն ստեղծվում է ոչ թե նրանից, որ ժողովուրդն անկարող է պայքարել, այլ ուղղակի որոշ մարդիկ ասում են՝ վստահեք մեզ, մենք ձևը գիտենք, մենք ձեզ կասենք՝ երբ, ինչ, ոնց է պետք է անել: Հետո այդ մարդիկ տվյալ հարցերին լուծում տալ չեն կարողանում ու իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում։ Երբեք հիասթափություն չի լինի, եթե մարդիկ հանրության հետ աշխատեն, լիդերները բաց լինեն հասարակության հետ: Տվյալ դեպքում մարդիկ էլ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, հասկանալի է լինում, թե չստացվելու դեպքում ինչու չստացվեց: Եթե մարդիկ իրենց անելիքը գիտեն, նրանք արդեն ի վիճակի են նորմալ գնահատականներ տալ, իրենց խաբված չեն զգում: Այս խնդիրն առաջացել է նրանից, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն ասում էին ՝ վստահեք մեզ, մենք ձևը գիտենք, մենք ճանապարհը գիտենք… Հիասթափություն այստեղից է և ոչ այնտեղից, թե Գագիկ Ծառուկյանը իշխանությունների հետ չի կարողացել բացատրվել:

Նշեցիք, որ եկող ընդդիմությունը արտախորհրդարանական ուժերից է լինելու: Դրանք նոր ձևավորվելիք ուժե՞ր կլինեն՝ ըստ Ձեզ, թե՞ եղածների մեջ տեսնում եք այնպիսի ուժեր, որոնք ընդունակ են լրացնել ընդդիմադիր դաշտում եղած բացը: Ակնհայտ է, որ եռյակը հասարակության մոտ իրեն սպառեց:

-Մարդկանց քաղաքական ակտիվությունը օբյեկտիվ երևույթ է՝ կախված չէ քաղաքական ուժերից, գործիչներից: Մենք ունենք մի իրավիճակ, երբ հանրության մեծամասնությունը աղքատության մեջ է գտնվում, երկրի վերնախավը չի կարողանում կառավարել այնպես, ինչպես կառավարել է անցյալում։ Իսկ մարդիկ չեն ուզում նույն ձևով ապրել, դա տեսանելի է: Կա պառակտում իշխող խմբերի մեջ, դա ակնհայտ է. Սերժ Սարգսյանի ձեռնարկած գործողությունը դա է վկայում՝ Հովիկ Աբրահամյանին հրաժարական հակադրելու գործողությունը, Գագիկ Ծառուկյանի լյուստրացիայի… այս ամենը վկայում է, որ իշխող քրեաօլիգարխիայի միջև չկա միասնություն:

Մենք տեսնում ենք, որ իշխող խմբերն իրենք են փորձում գլխավորել քաղաքական պրոցեսները և դրանով իրենք են սատարում երկրում քաղաքական ակտիվության մեծացմանը, տարածմանն ու զարգացմանը։ Այս ամենի մեջ բացակա է այն քաղաքական թիմը, որ կարող է իրադրությունն ամփոփել և մեզ մատուցել հեղափոխական գործընթաց: Հայաստանում կան նախաձեռնություններ, որոնք կարելի է դասել ռադիկալ ընդդիմության շարքերին: Իմ կարծիքով՝ դա Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանն է, նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը»: Այսինքն՝ այնպես չէ, որ դաշտը դատարկ է, և որևէ բան չկա: Բացի այդ՝ ես վստահ եմ, որ ձևավորվելու են լիովին նոր սուբյեկտներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում