Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Շոուն շարունակեք, պարոնայք

Ներիշխանական պատերազմը, որ վերջին երկու շաբաթներին ծավալվում էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, կամ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, մեծ հաշվով, իհարկե, որևէ կապ չունի այն խնդիրների հետ, որոնք ներկայումս կանգնած են Հայաստանի առջև թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն: Եվ կապ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից որևէ մեկը մյուսին հստակ չի ներկայացրել դիտողություններ և հարցադրումներ, որոնք կապ ունեն պետության և հասարակության խնդիրների հետ:

Ներիշխանական կամ ներհամակարգային այդ վիճաբանություններն ու «բամփոցներն»ընդամենը տեղի են ունենում փոխադարձ մեղադրանքներով, թե ով է ումից վատ, ով է ումից ավելի «դոդ», ինչը նշանակում է, որ կողմերն ընդամենը հաշիվներ են մաքրում, ոչ թե պայքար ծավալում պետության զարգացման հեռանկարների շուրջ: Հետևաբար, այն ամենը, ինչ կատարվում է ներհամակարգային թևերի միջև, ընդամենը պայքար է իշխանության համար, իշխելու իրավունքի համար, որը նրանք վիճարկում են միմյանց միջև: Ասել, որ այս շաբաթվա սրընթաց իրադարձություններից և ԲՀԿ֊ի ոչնչացումից հետո հասարակության կյանքում ոչինչ չի փոխվի, իհարկե կլինի սխալ: Ինչ-որ բաներ անպայման կփոխվեն, քանի որ առաջիկայում ԲՀԿ առաջնորդը, որոշ պատգամավորներ երբեմն ստիպված են լինելու թեկուզ իմիտացիոն քայլեր և ժեստեր անել հասարակության ուղղությամբ, սակայն այդ փոփոխությունները կլինեն ընդամենը կոսմետիկ բնույթի և չեն ստանա համակարգային ընթացք:

Մինչդեռ Հայաստանի հրամայականը համակարգային փոփոխությունն է: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց միջև էժանագին «ռազբորկաներով» ընդամենը վկայեցին, որ ունակ չեն իրականացնել այդպիսի փոփոխություն: Նրանց մոտ ստացվում է ընդամենը խիստ գողական մակարդակի վիճաբանություն, ինչին էլ ականատես է լինում հասարակությունը: Դրան հետևելը ինչ-որ ժամանակահատված հաճելի և հետաքրքիր ժամանց էր, հետո արդեն սկսեց է ձանձրացնել, իսկ ինչ-որ պահից էլ այն դարձավ պարզապես տհաճ: Հիմա մենք կարծես թե մոտեցել ենք տհաճ ժամանակահատվածի վերջին, երբ զգում ենք, որ համակարգը՝ իր ՀՀԿ և ԲՀԿ թևերով կարծես սկսում են զզվանք առաջացնել, իսկ դա նշանակում է, որ այդ տհաճ ու զգացողությունն առաջիկայում հասարակությանը կարող է հանել նրանց բոլոր դեմ դեմ:

Այնպես որ, երևի թե հասարակությունն էլ ներկայումս մի քիչ ձևեր պետք է թափի` ցույց տալով, որ ՀՀԿ-ԲՀԿ թամաշան միշտ էլ հետաքրքիր է: Մենք գիտենք, որ այս ամենը պետության հետ կապ չունի, որ սա ընդամենը «ռազբորկա» է իշխանության համար, բայց մեզ սա էլ հետաքրքիր է, այնպես որ շարունակեք, պարոնայք, առավել ևս, որ դուք ավելի հանրօգուտ գործով զբաղված չեք և զբաղվողն էլ չեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում