Thursday, 18 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

«Ընդհանուր ցավ». թուրքական ժխտողականության արդիականացումը

Անցած ամիսներին, ինչպես և ավելի վաղ թուրք պաշտոնյաները, խոսելով Հայոց ցեղասպանության թեմայից, իրենց խոսքում հաճախ էին օգտագործում «ընդհանուր ցավ» եզրը, որը Հայկական հարցի ճակատում թուրքական զինանոցի կարևոր «զինատեսակներից» է:

«Ընդհանուր ցավի» (կամ անգլերեն` shared pain, իսկ թուրքերեն` ortak acı) թեզը Թուրքիայի ժխտողական քաղաքականության առավել արդիականացված, խելացի հաշվարկված թեզերից մեկն է, որը նախևառաջ ուղղված է միջազգային հանրությանը: Թուրքիան, իսպառ չժխտելով հայերի հետ կատարվածը, ինչպես անում էր նախկինում, այժմ նշում է, թե հայերը 20-րդ դարասկզբին մեծ ցավ, ողբերգություն են ապրել, ինչի մեղքը փորձում են դնել կամ երիտթուրքական կառավարության, կամ պատերազմական իրավիճակի վրա: Միևնույն ժամանակ թուրքական կողմը փորձում է խուսափել այդ ամենը ցեղասպանություն կոչելուց և ավելի լավ փաթեթավորված ձևով է իր ժխտումը ներկայացնում, իսկ խայծն էլ կուլ են տալիս ոչ միայն միջազգային լրատվամիջոցները, գործիչները, այլ նաև հայ հասարակության որոշ շրջանակներ, անհատներ:

Մի փոքր ներկայացնենք «ընդհանուր ցավի» թեզի կետերը` հայտնի ու պարզ փաստերով հակադարձելով դրանց:

Ըստ «ընդհանուր ցավի» տեսության` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ) ցավալի դեպքեր են եղել, որից տուժել են ինչպես Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը, այնպես էլ թուրքերն ու այլ մուսուլմաններ: Այսպիսով, թուրքական կողմը փորձում է հավասարություն դնել հայերի և թուրքերի կորուստների միջև, թեև սրանք ոչ բարոյականության, ոչ մասշտաբայնության տեսանկյունից համեմատության եզրեր չունեն: Այս թեզի մյուս կարևոր ուղերձն այն է, որ այս ամենը հետևանք է պատերազմի, և դրանից բխող արհավիրքների շարքում պետք է դիտարկել` այսպիսով մեղմացնելով սեփական մեղքի չափաբաժինը: Թուրքական կողմը, առաջ քաշելով այս թեզը, կոչ է անում «արդար հիշողություն» սահմանել, սակայն արդարություն գտնելն այստեղ բավական բարդ է, որքան և բարդ է անկեղծություն փնտրել թուրքական պետական շրջանակներում:

1.5 մլն հայերի զանգվածային և կանխամտածված ոչնչացումը պատերազմական իրավիճակում հայտնված պետության ռազմական կորուստների հետ համեմատելն անբարոյական է: Տեղաբնիկ ժողովրդի հայրենազրկումն էլ կարծես որևէ կերպ հավասար չէ թուրքական կորուստներին: Եվ բացի այդ, Հայոց ցեղասպանությունը չի սկսվել ու ավարտվել Առաջին աշխարհամարտի տարիներին: ԱԱ-ին հետևած քեմալական շարժման տարիներին ևս տասնյակ հազարավոր հայեր են բնաջնջվել կամ բռնագաղթել ինչպես Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Փոքր Ասիայի հայաբնակ շրջաններում, այնպես էլ Արևելյան Հայաստանում և Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքում: Հայերի դեմ ցեղասպանությունը չի սահմանափակվել 1915 թվականով, այլ շարունակվել է նաև հետագա 7-8 տարիներին տարբեր հաճախականությամբ և ինտենսիվությամբ: Սա ոչ արդար հիշողություն է, ոչ էլ ընդհանուր ցավ: Պատմական ողբերգությունն ունի և բարոյական, և իրավական մեկ որակում` ցեղասպանություն, իսկ դրանից դուրս այլ եզրույթների կիրառումը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափելու և պատմությունը խեղաթյուրելու փորձ:

Վերջին տարիներին, երբ իշխանության ղեկին Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կարելի է լսել կամ էլ հեղինակավոր թուրքական լրատվամիջոցներում կարելի է կարդալ «ընդհանուր ցավի» թեզի մասին: Բացի այդ, այս թեմայով գրականություն է տպվում, արշավներ են իրականացվում:

«Ընդհանուր ցավը» և դրանից բխող քայլերը թուրքական ժխտողականության ընդհանուր համայնապատկերի վրա դրական քայլ է ընկալվում, մանավանդ երրորդ երկրների կողմից, բայց և պետք է կրկին ու կրկին նշել, որ սա Ցեղասպանության ժխտման հերթական կատարելագործված ձևն է, որը խորքային առումով չի փոխում հայերի ողբերգության վերաբերյալ թուրքական պետական մոտեցումը:

Սպասելի է, որ 2015 թվականի ողջ ընթացքում ևս թուրքական կողմը փորձելու է առաջ քաշել «ընդհանուր ցավի» թեզը, խոսել «արդար հիշողությունից», հիշել պատմաբանների հանձնաժողովները, հղում կատարել 2014-ին արված Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին:

Փորձը ցույց է տվել, որ նման հնարքներն ազդում են արտաքին լսարանի վրա, և Թուրքիան առաջիկայում դրանցից չի հրաժարվելու, ուստի պետք է պատրաստ լինենք արդյունավետ հակադարձել թուրքական բոլոր այս պնդումներին ու քարոզչական քայլերին: Այստեղ մեծ դերակատում պետք է ունենան ոչ միայն հայկական կողմի պետական բոլոր ինստիտուտները, այլ նաև լրագրողներն ու լրատվամիջոցները, հասարակության բոլոր օղակները` որոշում կայացնողներից, կարծիք ձևավորողներից մինչ արտասահմանում սովորող հայ ուսանողները:

 

Հ.Գ. Շատերն ասում են, թե ժամանակակից Թուրքիան և թուրքերն ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեն իրենց նախնիների հանցագործությունների համար: Պատասխանը հստակ է. «Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է: Ժխտում ես, ուրեմն մասնակցում են ցեղասպանության գործընթացի շարունակությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում