Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բանկերը հանել են դոլարի փոխանակման սահմանափակումները, սակայն գործում են զգուշավոր

Հայաստանյան բանկերի մեծ մասը սկսել է հանել դոլարի առքուվաճառքի հետ կապված գումարային սահմանափակումները: Դեռ տարեվերջին՝ դրամի կտրուկ արժեզրկման օրերին, բանկերից դոլար գնելը գրեթե անհնար էր կամ հնարավոր էր առավելագույնը 100-200 դոլարի փոխանակում անձնագրի պարտադիր առկայության դեպքում:

Մի քանի օր անց դոլար վաճառելու հարցում ևս սահմանափակումներ եղան, այս անգամ՝ պայմանավորված դրամի դեֆիցիտով: Տարբեր բանկերի սահմանափակումները տարբեր էին, առավելագույն գումարը, որ հնարավոր է վերածել դրամի կամ հակառակը, չէր գերազանցում 2000 դոլարի սահմանը:

«Առաջին լրատվական»-ի փոքրիկ հարցախույզի ընթացքում պարզ դարձավ, որ միայն «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկում» կա տարադրամի փոխանակման խնդիր: Չնայած բանկը գումարային սահմանափակում չունի, սակայն սպասարկում է միայն իր մշտական հաճախորդներին:

Հարցվող մնացած բանկերը՝ «Անելիք բանկը», «ՎՏԲ-Հայաստանը», «Ամերիա բանկը», «Հայբիզնեսբանկը», «Էյչ-էս-բի-սի բանկը» սահմանափակումներ չունեն, սպասարկում են և՛ նոր, և՛ հին հաճախորդներին: Միայն թե բոլոր բանկերի դեպքում 500 դոլարի սահմաններում գումար փոխանակելու դեպքում անհրաժեշտ է անձնագիր:

Բանկերից մեկի աշխատակցուհին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փետրվարի սկզբից իրենց բանկում ամբողջ ծավալով փոխանակումներ իրականացվում են, սակայն եթե նորից դոլարն արժևորվի, չի բացառվում, որ արհեստական սահմանափակումներ լինեն՝ դոլարի վաճառքի հետ կապված:

Վերջինս նշեց, որ չնայած իրենց բանկն ուժեղ կապիտալիզացիա ունի, այնուամենայնիվ, քանի դեռ, արտաքին մի շարք գործոններից կախված, ֆինանսական շուկան շարունակում է բացասական ազդակներ ստանալ, իրենք որդեգրել են զգուշավորության քաղաքականություն և ընտրել են կարճաժամկետ պլանավորման ռազմավարությունը:

Ինչ վերաբերում է փոխանակման ծավալային տարբերությանը, մեր զրուցակիցը նշեց, որ դեկտեմբերին իրենց բանկից 82 տոկոս դոլար են գնել, հունվարին գրել են նույնչափ դրամ, իսկ փետրվարի առաջին շաբաթվա վիճակագրությունը դեռևս ամփոփված չէ:

Բանկերի տեղեկատուներից հայտնեցին, որ տարադրամի փոխանակման կետերում հերթեր չկան, իսկ եթե անհրաժեշտ է արագ սպասարկում, անհրաժեշտ է անձնագրի և այլ տվյալներ ուղարկել էլեկտրոնային տարբերակով և փոխանակման գումարը նախօրոք պատվիրել:

ԿԲ-ից բանկերի վերահսկողությունը, ըստ մեր զրուցակցի, մի փոքր թուլացել է, սակայն աուդիտը նախկինի պես ընթանում է խստացված ռեժիմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում