«Այն, ինչ որ հիմա կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, ուղղակի քրեաօլիգարխիկ ռազբորկա էր, և այս ռազբորկայի ձևերից մեկն էլ ոչ միայն անպայման իրար կրակելն էր, այլ բանակցությունների դաշտ տեղափոխելը»,-բնութագրելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքերով՝ այս իրավիճակում ամենավտանգավոր հանգամանքն այն էր, որ հերթական անգամ օգտագործվեցին պետական ինստիտուտները. «Դա քաղաքացիների աչքում արժեզրկում է հենց պետություն հասկացողությունը»,- ընդգծեց Սաքունցը՝ հավելելով, որ հերթական անգամ մեծ հարված հասցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ժողովրդավարական և իրավական երկրի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: