«Սաղ խնամի բարեկամ են, ում վրա հույս դնենք, Հայաստանում իշխանափոխությունն անհնար է»,- «Առաջին լրատվականին» ասացին Արմավիրի մարզի Հացիկ-Նաիրի համայնքի բնակիչները՝ հավելելով, որ արդեն 10 տարի է՝ քաղաքական դաշտի դերակատարները հիասթափեցնում են առաջին հերթին՝ իշխանական ճնշումների, հետո՝ ընդդիմադիր դաշտի հետքայլերի պատճառով: Նրանք նաև ընդգծեցին, որ կարծում էին, թե Գագիկ Ծառուկյանը միչև վերջ կգնա, քանի որ իրենց գյուղի համար քիչ բան չի արել, բայց եղավ այն, ինչ եղավ:
Գյուղացիները նշում են, որ ժողովրդի խոսքը չի անցնում, ժողովրդի անունից խոսում են, բայց թողնում ձեռնունայն: Համայնքում կարծում են, որ վերջին օրերի իրադարձությունները քաղաքակիրթ պայքարի համատեքստում չի կարելի դիտարկել:
Մանրամասները՝ տեսանյութում։