Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ Մոսկվան ոչ մի կապ չունի. ռուսաստանցի փորձագետ

Ռուսաստանյան Lenta. ru կայքի նախկին ԽՍՀՄ երկրների բաժնի մեկնաբան Նիկոլայ Բանինը մինչև Սարգսյան-Ծառուկյան հաշտեցումը հոդված էր հրապարակել «Հայաստանում նախապատրաստվում է գունավոր հեղափոխություն» վերնագրով: Հոդվածում Բանինն անդրադարձել էր ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին, Ծառուկյանի հակադարձմանն այդ ելույթին և դրան հաջորդող Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին: Հոդվածագիրը չէր բացառել նաև Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու հեռանկարը:

«Առաջին լրատվական»-ը հոդվածի հեղինակից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Հայաստանում ստեղծված իրավիճակն այժմ գնահատվում Մոսկվայի կողմից: Ի պատասխան մեր հարցադրմանը Բանինն ասաց. «Այստեղ խոսել այն մասին, թե ինչպես կարող է գնահատվել Մոսկվայի կողմից՝ այնքան էլ ճիշտ չի լինի իմ կողմից: Ես կարող եմ ասել միայն իմ տեսանկյունից: Բնականաբար, ստեղծված իրավիճակում ուժերի կողմից ցուցադրվել է կառուցողական երկխոսության, ստեղծված իրավիճակի լուծման կառուցողական ձևաչափի ձգտում: Այն, որ ուժերը կոչ են անում իրենց կողմնակիցներին առաջին հերթին քայլեր իրականացնել գործող սահմանադրության շրջանակներում՝ դա իսկապես կարող է լինել միայն լավ բնութագիր»: Նա միևնույն ժամանակ հետաքրքրական է համարում հենց այս օրերին Վիկտորյա Նուլանդի այցը Երևան:

Հետաքրքրվեցինք՝ երկու ռուսամետ ուժեր՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, հնարավո՞ր է առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու նման քայլերի գնային և ինչքանո՞վ է Մոսկվան հետաքրքրված Հայաստանի ներքաղաքական կյանքի վերադասավորմամբ: «Ես կարծում եմ, որ այստեղ Մոսկվան ոչ մի կապ չունի։ Ի վերջո, Հայաստանը գործընկեր է և իրավահավասար գործընկեր է: Հայաստանի ներքաղաքական կյանքը և նրա առաջնորդների միջև ստեղծված հարաբերությունները միայն հայկական կողմի գործն են: Ես կարծում եմ, որ թե́ Գագիկ Ծառուկյանը, թե́ հարգարժան նախագահը ի վիճակի են լուծել խնդիրը, ինչը ցույց տվեցին իրենց գործողություններով, նույնիսկ Դաշնակցությունը, որը որպես միջնորդ հանդես եկավ, ցուցադրեց, որ Հայաստանի քաղաքական կամքը բավական ինքնուրույն է, և Հայաստանը կարող է սեփական ջանքերով լուծել երկրում ստեղծված ամենաբարդ իրավիճակները, ինչքան էլ դա չուզեին այլ խաղացողները։ Ես նորից եմ ասում, որ տիկին Նուլանդի այցը ստիպում է մտածել շատ բաների մասին: Բայց, ընդհանուր առմամբ, ես չէի խոսի Մոսկվայի ինչ-որ ազդեցության մասին: Ես կարծում եմ, որ երկրի քաղաքական ուժերն իրենք են ի վիճակի լուծել երկրում տիրող բարդ իրադրությունները»,-պատասխանեց Բանինը:

Նրա համոզմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի չինովնիկների ակտիվությունը ենթադրում է արտաքին քաղաքական ենթատեքստ: «Ամեն դեպքում, ես՝ որպես այդ հարցերով զբաղվող մարդ, կարող եմ ասել, որ տիկին Նուլանդի այցը, որը սկանդալային համբավ է ձեռք բերել իր ելույթներով և Մայդան այցելություններով, առավել ևս նման մասսայական բողոքների ակցիաների մեկնելու ենթատեքստը, իմ կարծիքով, պատահական չէ»:

Նա ընդգծեց, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը առաջին հերթին հայերի գործն է: «Իսկ արտաքին քաղաքական ենթատեքստը օվկիանոսի այն կողմից են ուզում բերել: Հենց հանրապետությունում էլ ուժեր կան, որոնք ընդունում են նրան»,- ասաց մեր զրուցակիցը:

Որքանո՞վ Ռուսաստանը կարող է ներազդել ներկայիս իրավիճակի և ընդդիմության գործունեության վրա՝ հարցին ի պատասխան Բանինն ասաց. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանի դաշնակիցը ՀԱՊԿ-ում, գործընկեր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ռուսաստանը կարող է միջամտել միայն Հայաստանի նախաձեռնությամբ: Ռուսաստանը միշտ պատրաստ է Հայաստանին օգնության հասնել, բայց եթե միայն դա ուզում է հենց Հայաստանը: Այնպես որ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում, կարծում եմ, որ քաղաքական խաղացողներն իրենք են ի վիճակի լուծել իրար միջև առաջացող խնդիրները»:

Իսկ որքանո՞վ է Ռուսաստանի համար ցանկալի Հայաստանում իշխանափոխությունը, եթե հաշվի առնենք, որ հիմա Ռուսաստանն ավելի շատ զբաղված է Ուկրաինայով, և ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միության նորընծա անդամ Հայաստանում այսօր որքանո՞վ կարող է ակտուալ լինել իշխանափոխությունը, վարչակարգի փոփոխությունը: «Խորհրդարանական և նախագահական ընտրությունների հարցն այս տարվա օրակարգում չէ: Այնպես որ, իշխանափոխության հարցն այստեղ այնքան էլ տեղին չէ»,- կարծում է Բանինը: Նա հավելեց, որ հայկական օրենսդրությունն է կարգավորում իշխանափոխության կարգը, իսկ այն, ինչ հիմա առաջարկում են ներքաղաքական ուժերը, պետք է առաջին հերթին համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը. «Այնպես որ, այստեղ հարցն այն չէ, թե ինչն է ցանկալի Հայաստանի համար, իսկ ինչը՝ ոչ: Օրենքը նախատեսում է իշխանափոխության գործընթացը, որի շուրջ էլ քաղաքական ուժերը փոխհամաձայնություն կգտնեն»:

Մեր այն դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հաշտեցման գլխավոր միջնորդները եղել են ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը և «Գազպրոմ» բանկի փոխնախագահ Կարեն Կարապետյանը և հարցին՝ նրանք ինքնուրո՞ւյն են որոշել ներգրավվել այդ գործընթացում, թե՞, այնուամենայնիվ, ունեցել են Մոսկվայի «մանդատը», Նիկոլայ Բանինը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նրանք ինչ-որ մանդատ են ունեցել: Հայկական սփյուռքը տարածված է ողջ աշխարհով մեկ, այն ամենաուժեղ համայնքներից է աշխարհում, որովհետև հենց նույն Ռուսաստանում հայերը ծաղկում են ապրում և առաջատար պաշտոններ են զբաղեցնում ինչպես բիզնես, այնպես էլ երկրի այլ առաջատար ոլորտներում: Իսկապես հարգարժան մարդիկ են, ովքեր վստահություն են ներշնչում, ընդունակ են առաջացած կոնֆլիկտային իրավիճակներում հանդես գալ ինքնուրույն նախաձեռնությամբ: Ասենք՝ նույն Կարեն Կարապետյանը. չէ՞ որ նա Երևանի նախկին քաղաքապետն է, և այնպես չէ, որ վերջին դեմքն է երկրում և վայելում է երկու կողմերի հարգանքը»:

Եզրափակելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ նրանք շատ հարմար են միջնորդի դերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում