Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանը գնդակը Տեր-Պետրոսյանի դաշտ ուղարկեց

Սերժ Սարգսյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին, որով ՀԱԿ առաջնորդը նրանից դեմ առ դեմ հանդիպում էր ակնկալել՝ հայտնելով նման պատրաստակամություն Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ քննարկումների և նոր փաստաթղթի ընդունման համար:

Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին նախ հիշեցրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ ընդունված համահայկական հռչակագրին նրա տված գնահատականները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ դրական չէին: Սարգսյանը բնականաբար մերժել է այդ գնահատականները՝ ասելով, որ դրանք անհիմն են: Այս ամենով հանդերձ, Տեր-Պետրոսյանի նամակն արդեն ըստ էության կորցնում է իմաստը՝ երկրորդ նամակը, սակայն Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, 100-րդ տարելիցի շրջանակում շատ անելիքներ կան, և եթե Տեր-Պետրոսյանն ուզում է, ապա ինքը պատրաստ է այդ անելիքները քննարկել անգամ դեմ առ դեմ: Այս կապակցությամբ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին հորդորում է տեղեկացնել իրեն, եթե դեռ պահպանում է դեմ առ դեմ հանդիպելու մտադրությունը:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը նախ բովանդակային իմաստով մերժում է Տեր-Պետրոսյանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ հանդիպումն ունի լրիվ այլ առաքելություն՝ առնվազն իր համար, այսինքն՝ մեծ հաշվով Տեր-Պետրոսյանի հրապարակած բովանդակությունն իր համար կարևոր կամ հետաքրքրական չէ: Սակայն, այնուամենայնիվ, նա չի մերժում հանդիպման առաջարկը, բայց բովանդակային մերժմամբ ընդունելով այն՝ ըստ էության, հանդիպումը դուրս է դնում պաշտոնապես հռչակված հարթությունից և կարծես թե ցանկանում ընդգծել, որ իրականում այդ բովանդակությունը Տեր-Պետրոսյանի համար պարզապես հանդիպելու առիթ է եղել:

Այսպիսով, Սերժ Սարգսյանն իր պատասխան նամակով Տեր-Պետրոսյանին ըստ էության ստիպում է կրկնել առաջարկը՝ դրանով իսկ հաստատելով, որ կարևորը հանդիպումն է, իսկ բովանդակային առաջարկն ընդամենը առիթ է: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը փորձում է ավելի տեսանելի ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանն էլ Ծառուկյանի նման կապիտուլյացիայի է գալիս, ոչ թե Ցեղասպանության հետ կապված հարցեր քննարկելու: Ու հենց այս նպատակը ցույց տալու կամ առնվազն իրավիճակն այս նպատակին բերելու համար Սերժ Սարգսյանն ընդունում է գաղափարը, սակայն առաջարկը հետ է ուղարկում՝ ըստ էության հորդորելով կրկնել, իհարկե՝ մտածելուց հետո: Ներկայիս վիճակում Սերժ Սարգսյանն, իհարկե, իրեն կարող է թույլ տալ նման արձագանքի հնարավորություն, քանի որ և́ ինքն է ներկայումս ավելի ուժեղ քաղաքական դիրքերում Ծառուկյանի նահանջից հետո, և́ Տեր-Պետրոսյանն է հայտնվել մի վիճակում, երբ ոչինչ չի կարող թելադրել, և ըստ էության՝ ինքը պետք է սպասի Սերժ Սարգսյանից որևէ առաջարկի:

Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ինքն էլ համակերպվել է այս իրավիճակին, ինչի մասին վկայում էր նրա վերջին նամակը «Մեծարգո Սերժ Սարգսյանին», սակայն ՀԱԿ նախագահն այս ամենն ուզում էր անել իր համար, այսպես ասած, արժանապատիվ ձևով, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես երևում է, համաձայն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում