Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Եթե հռչակագրին հետևի գործողությունների ծրագիր, դա ծանրակշիռ փաստաթուղթ կդառնա

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ ՏերՄաթևոսյանը:

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ընդունված այն հռչակագիրն է, որը նպատակ ուներ մեկտեղել համահայկական պատկերացումները, ձգտումները Ցեղասպանության, պահանջատիրության, փոխհատուցման վերաբերյալ: Այսօր քննարկում է կարծես սկիզբ դրվել հռչակագրի շուրջ: Նախ՝ ինչպե՞ս եք վերաբերվում փաստին և հետո նոր՝ փաստաթղթին:

-Անշուշտ, այս հռչակագիրը հարցեր է առաջացրել որոշ շրջանակներում, որոնց մեջ չափազանցված են տպավորությունները, որոնց մեջ կան իրական մտավախություններ, որոնց պետք է ականջալուր լինել: Սակայն որպես փաստաթուղթ այն կարևոր է, թեև չի էլ հավակնում լինել որպես վերջին խոսք Ցեղասպանության հարցում: Իրոք հռչակագիր է, այսինքն՝ բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք առկա են սփյուռքում և Հայաստանում: Անշուշտ, այն մտահոգությունները, որոնք բարձրացված են այդ փաստաթղթում կամ փաստաթղթի շուրջ ՝ունեն գոյության իրավունք, որովհետև շատ հարցեր, որոնք հնչեցին, իրականում անդրադառնում են դրվագային խնդրի, բայց այն ուղերձը, որ պարունակվում է այդ փաստաթղթում՝ շատ տեղին է: Այն է, որ վերջիվերջո ստեղծվում է կամ հավակնում է ստեղծվել մեկ համահայկական ձայնով խոսելու, համազգային մեկ խնդիր բարձրաձայնելու, թե ցեղասպանության հարցում ինչպիսին պետք է լինի մեր համազգային մոտեցումը: Անշուշտ եղան քննադատություններ, հատկապես ՀՀ առաջին նախագահի կողմից, թե այդ հանձնաժողովը նման ձևաչափով, նման ներկայացվածությամբ չուներ այն մանդատը, որպեսզի խոսեր համահայկական մեկ ձայնով: Իրականում, եթե չկա նման համահայկական ձևաչափ, ապա դա չի նշանակում, որ չպետք է փորձել նման ձևաչափ ստեղծել:

Բայց երկրորդ մտահոգությունը, որը պակաս կարևոր չէ՝ այդ հրամայակական ձևակերպմամբ հանդես գալը պետականազուրկ ազգին, ժողովրդին հատուկ մոտեցում է: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Ես իրականում չեմ կիսում այդ մտահոգությունը: Մենք ունենք ՀՀ, ԼՂՀ և ունենք սփյուռք, որը գերազանցում է ՀՀ-ում և ԼՂՀ-ում առկա քաղաքացիների թիվը մի քանի անգամ: Այսինքն՝ ես փաստաթղթի ձևակերպման այլ տարբերակ չեմ տեսել, որպեսզի ասեմ, որ սա ավելի մոտ կլինի իրականությանը:

Աշխարհում այդպիսի ժողովուրդներ կան, օրինակ՝ հրեաները, բայց նրանք իրենց ազգի անունից հանդես գալու ողջ իրավունքը կարծես հանձնել են իրենց պետությանը՝ Իսրայելին, և երբեք չեք տեսնի, որ Իսրայելը իր նպատակները հռչակելիս որևէ ձևով կաշկանդված լինի դրսում ապրող հրեաների մոտեցումներով կամ պատկերացումներով:

-Իրավացի եք, որովհետև հրեական օրինակը շատ է բերվում, բայց այնտեղ 10-ամյակներ շարունակ ձևավորված, հղկված համակարգ է, որին ևս բավական շատ քննադատողներ կան, այսինքն՝ հրեաների մեջ էլ կան քննադատություններ, որ այն համակարգը, որը հիմա գործում է, ամենևին էլ ներկայացուցչական չէ: Այստեղ քննադատությունների հարցը ներկայացուցչության հարցն է, թե ովքեր են իրականում բարձրաձայնել այն նպատակները և խնդիրները, որոնք բարձրացված են այդ փաստաթղթում: Մենք չենք ունեցել նման ձևաչափ: Անշուշտ, սա փորձ է, ամենևին էլ վերջին խոսքը չէ այս հարցում: Եթե ստեղծվի այլընտրանքային հռչակագիր կամ ռազմավարություն, ապա դա ևս պետք է ողջունել: Սա ցույց կտա, որ մեր քաղաքական միտքն աշխատում է:

Մենք մշտապես խոսում ենք, որ Հայաստանը կաշկանդված է սփյուռքի անունից հանդես գալու, սփյուռքի պահանջները միջազգային ամբիոններում բարձրաձայնելու հարցում: Հայաստանը պետք է հավակնի ունենալ սփյուռքի մանդատը և սփյուռքի անունից հանդես գալու նաև այս հարցի շուրջ: Մենք փորձում ենք. 2008-2009 թթ. Սերժ Սարգսյանը համահայկական ուղևորության էր մեկնում՝ ներկայացնելու արձանագրությունները, իր պնդումները: Նա շեշտում էր՝ դուք ազատ եք դեմ արտահայտվելու, մենք Հայաստանի շահն ենք հետապնդում: Դրանից սփյուռքը անակնկալի եկավ և սկսեց մտածել, որ Հայաստանի շահը կարող է տարբեր լինել:

Ուշ թե շուտ, այսօր թե ապագա տարիների ընթացքում մենք պետք է որոշենք այն մոտեցումները, որոնցով պետք է առաջնորդվենք սփյուռքի հետ շփումներում: Նմանատիպ խնդիրներ ապագայում ավելի շատ են լինելու, նմանատիպ համահայկական բնույթի խոսակցություններն ավելի շատ են դառնալու: Մենք, ուզենք թե չուզենք, պետք է սփյուռքի ասելիքը ինստիտուցիոնալ դարձնենք, դա անխուսափելի է։ Այդ խնդիրն անտեսելը կամ դրան ժամանակ առ ժամանակ անդրադառնալը խնդրի լուծում չէ: Մենք պետք է երեք կարևոր հարց լուծենք՝ ստեղծենք այն խորհրդակցական ձևաչափը, որի շուրջ պետք է լինեն երեք հարցերի քննարկումը՝ հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան խնդիր և սփյուռքի հետ հարաբերությունների խնդիրը: Նմանատիպ ճապաղ ձևակերպումներով մենք երկար ժամանակ չենք կարողանա գոյատևել: Պետք է քաջություն ունենանք գնալու զիջումների այն պահանջների շուրջ, որոնք սփյուռքն է ներկայացնում, սփյուռքի կառույցներն են ներկայացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում