Հանրապետության տարածքում` փետրվարի 01-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 02-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` առավելապես ձյուն , 03-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 02-ին, 03-04-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը 02-ի ցերեկը և 03-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 03-ի ցերեկը, 04-05-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում` փետրվարի 01-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 02-ին սպասվում են տեղումներ, 03-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: