Գերմանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը լրագրողներին խնդրել է իրեն չհամեմատել Միխայել Շումախերի հետ:
«Ինձ մի համեմատեք Շումախերի հետ: Նա չեմպիոնական 5 տիտղոս է պարգևել «Ֆերարի»-ին: Ընդհանրապես, ցանկացած ավտոարշավորդի համեմատությունը Շումախերի հետ կարելի է անընդունելի համարել:
Ուրախ եմ, որ ինձ այսքան լավ են ընդունել «Ֆերարի»-ում, բայց ես Միխայելը չեմ, ես Սեբաստիանն եմ ու պետք է իմ ճանապարհով շարժվեմ»,- Ֆետելի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը: