Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Զինվորի ընտանիքի վտարումը ժամանակավորապես կասեցվել է

Չփլախյանները դիմել են Վարչական դատարան՝ բողոքարկելով Դատական ակտերի հարկադիր կատարողների որոշման դեմ, համաձայն որի՝ ընտանիքին օրերս պետք է վտարեին իրենց տնից: Հայցը վարույթ է ընդունվել, ինչը նշանակում է, որ մինչև դատաքննության ավարտը ընտանիքը դեռ կշարունակի ապրել իր տանը: Այդ տունը, սակայն, ըստ փաստաթղթերի, այլևս չի պատկանում Չփլախյաններին:

Դեռևս 2011 թ. նրանք այն «վաճառել են» կառավարության արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանի մորաքրոջ տղային: Չփլախյանները, սակայն, պնդում են, որ առուվաճառքի գործարքը շինծու է, որ իրականում տեղի է ունեցել հանցագործություն, որի արդյունքում իրենք զրկվել են սեփական տնից:

«Մենք մեր տունը չենք վաճառել, հակառակ դեպքում 4 տարի առաջ իբր վաճառած տնից մեզ վաղուց դուրս հանած կլինեին: Ես տոկոսով փող էի վերցրել Նունե Պլուզյանից, որի դիմաց պիտի տունս գրավ դնեի, բայց Նունեն ինձ ստիպեց, որ շինծու գործարք կնքեմ, տունը իբր վաճառեմ իրեն, և ձևակերպեց մորաքրոջ տղայի անունով»,- «Առաջին լրատվական»-ին պատմեց Սիրանուշ Չփլախյանը:

Սիրանուշի խոսքով՝ ամիսներ շարունակ տոկոս փակելուց հետո Նունե Պլուզյանի մորաքրոջ տղան անսպասելիորեն դիմել է դատարան՝ իրեն «պատկանող» տնից Չփլախյաններին վտարելու պահանջով:

«Այդ մարդը նույնիսկ մեր տան տեղը չգիտի, նա երբեք չի եկել մեր տուն, մի՞թե հնարավոր է տուն առնել՝ առանց այն տեսնելու»,- հռետորական հարց է տալիս Սիրանուշը:

Նա բազմաթիվ անգամներ դիմել էր ՀՀ վարչապետին՝ բողոքելով կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի դեմ: Այս տարվա հունվարից Նունե Պլուզյանն այլևս կառավարությունում չի աշխատում, թեև նա շարունակում է պնդել, որ որևէ կապ չունի Չփլախյանների տան գործարքի հետ: Այնուամենայնիվ, նույնիսկ կառավարությունում նրան չեն հավատացել և հեռացրել են աշխատանքից՝ «հաստիքը կրճատելու» պատրվակով:

Ներկայումս Սիրանուշ Չփլախյանի քույրը՝ Օֆելյա Չփլախյանը, դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով չեղյալ համարել տան առուվաճառքի պայմանագիրը:

Դատական նիստը նշանակված է փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ին:

Հ.Գ.- Չփլախյանները նաև դիմել էին ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով տեղի ունեցած հանցագործության մասին: Հարուցվել էր քրեական գործ, որը, սակայն, կարճվել է: «Նունեն ամեն տեղ իր ծանոթներով կարողանում է այնպես անել, որ որոշումներն իր օգտին կայացվեն»,- վստահեցնում է Սիրանուշ Չփլախյանը: Հարուցված քրեական գործի նյութերը մեր ձեռքի տակ են: Առաջիկայում մենք կանդրադառնանք դրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում