Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Թալիշական ինքնությունն ու աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում. Registan

Ադրբեջանում քաղաքական առաջին պլանում դարձյալ զգայուն բանավեճեր են սկսվել. «Արդյո՞ք Թալիշստանը պատկանում է Ադրբեջանին: Եվ եթե ոչ, ապա արդյո՞ք այժմյան Ադրբեջանի Հանրապետությունը կարող է օրինական կերպով հավակնել այդ տարածաշրջանին՝ որպես իր սուվերեն տարածք»:

Չնայած սա կարծես ակադեմիական հարց է թվում, որը պետք է քննարկվի պատմության ֆակուլտետներում, քննարկումները լցվում են աշխարհաքաղաքական բեռնվածքով:

Էթնիկ խմբերի և լեզվական համայնքների հսկայական քանակության պատճառով, որոնք կողք կողքի ապրում են Կովկաս տարածաշրջանի լեռնոտ, փոքրիկ հատվածում, տեղական վեճերը հաճախ մանիպուլացվում են տարածաշրջանային պետությունների կողմից, որոնք ձգտում են կամ օգտագործել, կամ խոչընդոտել Կովկասի պոտենցիալի օգտագործումը որպես էներգիա արտադրողի և տարանցիկ միջանցքի, որ կապում է Ասիան Եվրոպական շուկային:

Առավել ևս անսպասելի էր, երբ անցած շաբաթ ռուսական IAREX  լրատվական գործակալությունը տպագրեց թալիշ ազգայնական առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդայի հոդվածը: Ինչպես և կարելի էր սպասել, Աբոսզոդան օգտագործում էր այդ հոդվածը, որպեսզի պնդեր թալիշների ազգային ինքնորոշումը՝ հայտարարելով, որ Բաքուն սուվերեն իրավունքներ չունի թալիշական հողերի նկատմամբ: Սակայն ինչո՞ւ են նրա հայացքները հանկարծակի հայտնվում ռուսական թերթերում: Հարավային Կովկասում պատմական իրողությունները հաճախ են օգտագործվում որպես աշխարհաքաղաքական զենքեր:

Համատեքստ

Ադրբեջանի թալիշական բնակչությունը պարսկալեզու համայնք է՝ կենտրոնացած երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով՝ Լենքորան մայրաքաղաքով: Այս խումբը հայտնի է Բաքվի հանդեպ ռուսամետ դիմադրությամբ: Բոլշևիկները 1919-ին հիմնել էին Մուղանի Սովետական Հանրապետությունը որպես մանկլավիկ պետություն՝ Ադրբեջանի դեմոկրատական մուսավաթական կառավարությունը խափանող raison d’état: 1993 թվականին նույնպես հետխորհրդային անցման քաոսի մեջ Ռուսաստանը սատարեց անջատողական շարժումները. Ալիքրամ Հումբատովի կողմից ղեկավարվող «Թալիշա-Մուղան ինքնավար հանրապետությունը»:

Պսևդոպետությունը Հեյդար Ալիևի կոնսոլիդացիոն ուժի ժամանակ երեք ամսում անհետացավ: Աբոսզոդան վեճի մեջ ընկավ այս կարծեցյալ անջատողական պետության գործերում իր մասնակցության համար:Բացի այդ, նա վերջերս պնդել է, որ Ադրբեջանը գործում է որպես փոքր կայսրություն: Այս քննարկումները ընդլայնվեցին, և աջակցություն ստացան Կրեմլի հետ կապված «Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ» վերլուծական կենտրոնի (RISI) հետազոտողների կողմից: Չկան տվյալներ, որոնք կվկայեին այն մասին, թե նրա հայացքները որքանով են աջակցում կամ ընդդիմության հանդիպում հասարակ թալիշների կողմից:

Սակայն դա չխանգարեց Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանին ներգրավվել թալիշական փոքրամասնությունների վերջին «սադրանքներին» (խմբագրություն չի կիսում հոդվածագրի կարծիքը):

2014 թվականի նոյեմբերի 29-ին իրեն «The National Television of Talyshton» կոչող հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել Ադրբեջանում թալիշ պոետ Զագիբ Մադոժի տնօրինությամբ: Հեռուստակայանը ընդունել է ռուսական կիրիլիցան, և ոչ թե պարսկա-արաբական գիրը, որը տիպիկ է թալիշական ազգայնականներին: Աբոսզոդան դարձյալ վիճելի դեր ընտրեց՝ դառնալով հաղորդավար: Մյուս հաղորդավարը Զախրադդին Իբրագիմին էր՝ Թալիշների իրավունքների պաշտպանության կոմիտեի տնօրենը: Դրանից հետո, 2007 թվականի փետրվարին նախկին Թալիշ-Մուղան հանրապետության նախագահ Ալիքրամ Հումմատովը իբրև հյուր այցելեց Երևանի Պետական Համալսարան` թալիշական լեզվի պաշտպանությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Համալսարանում իր ելույթի ժամանակ Հումմատովը ասաց, որ «Ադրբեջանում, թալիշները զրկված են տարրական իրավունքներից: Մենք հարգված չենք, մենք արմատախիլ ենք արվում ձուլման քաղաքականությամբ, որ իրագործվում է մեր դեմ»: Նրա մտահոգությունների մի մասը արդարացի է: Օրինակ, հարթավայրային համայքներում, որոնք մի ժամանակ միատարր էին և այժմ դարձել են բազմէթնիկ, ադրբեջաներենը դառնում է նախընտրելի լեզու լայն հաղորդակցության համար:

Մասնավորապես, ինչպես հաղորդվում է, երեխաների թալիշերենի իմացությունը, նվազում է՝ բացառությամբ կտրված հեռավոր լեռնային գյուղերի:

Ադրբեջանական ռեժիմը սպասելի պատասխան տվեց կոտրելով թալիշական համայնքի խոսուն անհատներին: Հումմատովի՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ (խմբագրություն չի կիսում հոդվածագրի կարծիքը) այցից մեկ օր անց ադրբեջանական կառավարությունը «Tolyshi Sado» (Թալիշական ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամմեդովին 5 տարվա ազատազրկման դատապարտեց՝ «էթնիկ ատելության» և «թմրաբիզնեսի» շինծու մեղադրանքներով: Դա, կարծես թե, կրկնեց 2007 թվականի սկզբի մեկ այլ դեպք, երբ թերթի մեկ այլ խմբագիր՝ Նովրուզալի Մամմադովը, ձերբակալվեց և մեղադրվեց պետական դավաճանության մեջ, իսկ 2009 թվականին մահացավ բանտային ադեկվատ բուժօգնության բացակայության պատճառով:

Վերջերս՝ 2013-ին, Թալիշերեն լեզվով ռադիոկայանը՝ «Թալիշստանի ձայնը», տեղակայվեց հայերի կողմից օկուպացված տարածքներում (խմբագրություն չի կիսում հոդվածագրի կարծիքը). մի քայլ, որ քննդատվեց Բաքվի կողմից որպես էթնիկ հակամարտություն առաջացնելու քայլ:

Այն մարտի 20-ից սկսեց հեռարձակվել Շուշի քաղաքից՝ Լեռնային Ղարաբաղից Մոդուս Վիվենդի կենտրոնում Իրանագիտության կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ: Ռադիոկայանը հիմնադրվել է հայ մտավորական Գառնիկ Ասատրյանի կողմից, ով Երևանի Պետական Համալսարանում հիմնադրել է Թալիշագիտությունը: Ողջունելով Հումմատովին՝ Ասատրյանը ժխտեց Հայաստանի կողմից ցանկացած գաղտնի մոտիվ թալիշական փոքրամասնության վերաբերյալ:Ասատրյանը պնդեց, որ ամբիոնը պարզապես ընդլայնում է իր իրանագիտական ուսումնասիրությունների ոլորտը:

Հայերի նման քարոզչությունը նորույթ չէ: Ընդհանուր առմամբ հայ պաշտոնյաները «ադրբեջանցի» ազգության գոյության ժխտման երկարամյա պատմություն ունեն: Բայց  ոչ ճշգրիտ փաստարկները հիմնված  են պատմականորեն դետերմինացված մեղադրանքների արմատականացման վրա: Հարց է առաջանում. ինչո՞ւ այժմ (խմբագրություն չի կիսում հոդվածագրի կարծիքը):

Աշխարհաքաղաքական վերլուծություն

Վերջերս Jamestown Foundation-ից Փոլ Գոուբլը հոդված էր գրել այն հարցադրմամբ, թե արդյո՞ք Մոսկվան է թալիշներին Ադրբեջանի դեմ խաղի մեջ դնում: Այս հոդվածում նա առաջարկում է թալիշական ակտիվության երեք հնարավոր պատճառներ: Առաջինը նա ենթադրում է, որ սատարելով թալիշական ազգայնական ակտիվությանը, Մոսկվան հնարավոր է կանխում է տարածաշրջանում իրանական ակտիվությունը (օրինակ, մզկիթների ֆինանսավորումը):

Երկրորդ՝ հնարավոր է Մոսկվան ցանկանում է շողոքորթել Հայաստանին երկու երկրների միջև Գյումրու սպանությունից հետո առաջացած լարվածությունից հետո: Եվ վերջինն այն էր,  որ «Կրեմլը» «Բաքվին ազդակ է ուղարկում», որ Ռուսաստանը «ռեսուրսներ ունի Ադրբեջանի ներսում և որ նրանք պատրաստ են օգտագործել դրանք», եթե «Ադրբեջանը Ռուսաստանի ցանկությամբ չշարժվի»:

Անհրաժեշտ է դրանցից յուրաքանչյուրը խորությամբ ուսումնասիրել, որպեսզի հասկանանք, թե դրանցից որն է ճիշտ: Առաջին հերթին պետք է նշել, որ գոյություն ունեն անհամար քանակի կասկածներ Ադրբեջանի վերաբերյալ ունեցած մտադրությունների մասին և չափազանցված են դրանց վրա ազդելու ռուսական հնարավորությունները: Ուկրաինայում իրադրությունը և վերջերս Հարավային Օսեթիայի հետ պայմանագիրը բազմաթիվ վերլուծաբանների իրավացիորեն վշտացրեցին:

Սակայն Ադրբեջանի հետ կապված ռուսական հարաբերությունների վերաբերյալ նրանց կասկածների մեծ մասը ի հայտ են գալիս կա՛մ ֆաբրիկավորված, կա՛մ տարածաշրջանում անհարմար պետության քարոզչության չափազանց մեծ ազդեցությամբ: Ցավոք, Կովկասում կասկածելի նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների զեկուցումը, կարծես թե, հատկապես հակված է չափազանցման:

Երկրորդ. Ադրբեջանը Կովկասում կարևոր տնտեսական և ռազմական խաղացող է և Ռուսաստանը դա գիտի: Դրա նավթային պաշարները Ալիևի ռեժիմին արտաքին միջամտություններից անկախություն են տալիս, ինչը Վրաստանն ու Հայաստանը, կարծես թե, չեն կարողանում ձեռք բերել: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի ավարտից հետո Ադրբեջանի ՀՆԱ-ն ամեն տարի աճում է աննախադեպ արագությամբ՝ 2013 թվականին հասնելով 73 միլիարդ դոլարի (համեմատություն՝  Վրաստան 16 միլիարդ ԱՄՆ դոլար, Հայաստան 10 միլիարդ ԱՄՆ դոլար):

Նավթային եկամուտների աճը թույլ տվեց ադրբեջանական ռազմական ծախսերը ռեկորդային 4.8 միլիարդ դոլարի հասցրել (հիմնականում ռուսական զենքի ձեռքբերմանն ուղղված) և ստիպեց Հայաստանի թույլ տնտեսությանը փորձել պահել տեմպը: Իրադրությունը շահավետ է Ռուսաստանի համար, քանի որ այն Մոսկվայից կախյալ վիճակում է պահում Հայաստանի ազգային անվտանգությունը և կապիտալի հոսքը ուղարկում է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության գանձարան:

Ռուսաստանի տնտեսության փլուզման պայմաններում էլ քիչ հավանական է, որ Պուտինը սպառնալիքի տակ կդնի զենքի վաճառքի շահավետ գործարքները իր հարավային հարևանների հետ՝ ակնհայտորեն սատարելով թալիշական անջատողական շարժումը: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու Պուտինի փորձը բավականին կբարելավվի ադրբեջանական համագործակցությամբ և ռեժիմից օտարումը, թվում է, հարմար ճանապարհ է ապագա անդամակցությունը սպառնալիքի տակ դնելու համար:

Երրորդ. ի տարբերություն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, Ադրբեջանում չկա մի խումբ, որը կցանկանա միավորվել Ռուսաստանի հետ և չկա նաև ռուսական զգալի փոքրամասնություն, որի անունից Ռուսաստանը կարողանար խառնվել: Ընդհակառակը Ռուսաստանն արդեն խնդիր ունի Դաղստանի և Չեչնիայի անջատողականների հետ: Պատմականորեն Ռուսաստանը Կովկասում քաոսը ավելի է գնահատում, քան կայունությունը:

Սա պատճառներից մեկն է, թե ինչու են ռուսական իշխանությունները դրական դիրք գրավում տարածաշրջանի լավ զինված բռնակալների հանդեպ, ովքեր կարող են իրենց ընտրող բնակչությանը «համապատասխան կերպով» պահել: Այսպիսով հաշվի առնելով այս աշխարհաքաղաքական նկատառումները՝ ի՞նչ պետք է մենք անենք Գլոուբի երեք ենթադրությունների հետ:

Առաջին հերթին այն, որ Ռուսաստանը ցանկանում է մրցել Իրանի ազդեցության հետ, «հավանական» շարքից դուրս չէ: Մոսկվայի խնդիրները ամբողջ Կովկասում իսլամական անջատողականների հետ վկայում են, որ Իրանի աջակցությունը թալիշներին կարող է սպառնալիք ընկալվել: Սակայն, եթե դա իսկապես այդպես է, թվում է թե, Ռուսաստանի լավագույն տարբերակը Բաքվում կայուն աշխարհիկ ռեժիմ ապահովելն է, և ոչ թե այդտեղ արդեն իսկ գոյություն ունեցողի քայքայումը:

Երկրորդ հնարավորությունը, որ կապված է Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնամ համար PR հեղաշրջում իրականացնելուն, բազմաթիվ կետերով հարցեր է առաջացնում. դրանցից ամենակարևորն այն  փաստն է, որ մինչև Գյումրու սպանությունն էլ շատ բան է տեղի ունեցել ՝ ենթադրվում է, որ եթե Ռուսաստանը իսկապես ներգրավված է, ապա կա ավելի մեծ ռազմավարական խաղ: Վերջին հավանականությունը՝ ըստ որի Ռուսաստանը ազդակ է ուղարկում Բաքվին, դժվար հերքելի է, բայց նույնպես քիչ հավանական է մի քանի պատճառով, որոնց մասին արդեն նշվել է. հատկապես, որ Ադրբեջանում չկան զգալի փոքրամասնություններ, որոնք Բաքվի համար զգալի սպառնալիք ներկայացնեն:

Վերոնշյալները նախազգուշացնում են, որ բազմաթիվ աշխարհաքաղաքական վերլուծություններ, ըստ էության, ենթադրություններ են հետևյալ առավել հավանական սցենարի: Ամենայն հավանականության կան բազմաթիվ թալիշներ, ովքեր անհանգստացած են իրենց լեզվի ու ինքնության կորստով: Կան նաև թալիշներ, ովքեր վրդովվում են Ալիևի ռեժիմի կողմից իրենց ազատությունների դաժան ճնշման համար. այդ նույնին ենթարկվում են նաև բազմաթիվ ադրբեջանցիներ: Հայաստանում որոշ մարդիկ, անշուշտ, բորբոքում են այդ մտավախությունները որպես կասկածելի հիմքերի վրա ադրբեջանական ազգության ժխտման առավել երկարաժամկետ քարոզչության մաս (խմբագրություն չի կիսում հոդվածագրի կարծիքը):

Եթե Ռուսաստանը իսկապես մասնակից է, հավանական է, որ սադրում է Ալիևի ռեժիմին հետագա դաժան միջոցների ու մարդու իրավունքների խախտմանը: Դա մասնակիորեն լրագրողներին ու ընդհանրապես բոլոր դժգոհողներին ազատազրկելու Ալիևի պատրաստակամությունն է, որը Ադրբեջանը հեռացնում է արևմտյան կողմնորոշումից (a la Georgia): Իրականացվող քաղաքականությունը ռեժիմի կայունության համար լուրջ խնդիրներ չի առաջացնում, բայց Ալիևի համար պատճառ է դառնում արձագանքել այնպես, որ առաջացնի  եվրոպական և ԱՄՆ ինստիտուտների զայրույթը: Սա արդյունավետ ռազմավարություն է՝ Ադրբեջանը Արևմուտքի մեծ տնտեսական և քաղաքական ինտեգրացիայից հեռու պահելու համար:

Ինչպես հաճախ լինում է, Ռուսաստանի հարաբերությունները հետսովետական փոքր համայնքների հետ միանշանակ չեն և չափազանց պրագմատիկ են:

 

Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում