Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Հովիկ Աբրահամյանը սրբագրեց իր քայլը

Կառավարությունը երեկ վերջապես հավանություն տվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին: Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 29-ին «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը ՀՀ կառավարության հետ ստորագրեց Որոտանի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը ձեռք բերելու պայմանագիրը: Վաճառքի գինը կազմում էր 180 միլիոն դոլար, ամերիկյան ընկերությունը 6 տարիների ընթացքում ևս 70 մլն դոլարի ներդրում պետք է կատարեր:

Պայմանագիրը կնքվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, ով հիմա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է: Իսկ վաճառքի պայմանագրում նաև նշված էր, թե այն պետք է ստորագրվի 75 օրվա ընթացքում, այսինքն` 2014թ. ապրիլի կեսերին: Մինչ այդ, սակայն, Տ. Սարգսյանը հրաժարական տվեց, և վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Վերջինս եկավ ու անմիջապես կասեցրեց այդ գործարքը՝ փակման ակտը չէր ստորագրվում: Այդպիսով ամերիկյան ընկերությունը դեռ չէր հանդիսանում Որոտանի ՀԷԿ-երի սեփականատերը: Պաշտոնապես հայտարարվեց, թե որոշ տեխնիկական հարցեր կան, որոնք հստակեցնելու պատճառով գործարքն ավարտին կհասցնեն: Իսկ թե ինչ տեխնիկական հարցեր էին, իշխանություններն այդպես էլ չբացահայտեցին:

Որոտանի ՀԷԿ-երի վաճառքի գործընթացներն ընթանում էին մի ժամանակ, երբ զուգահեռ ընթանում էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացը: Այդ ժամանակ անգամ կարծիքներ էին շրջանառվում, թե Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Հայաստանի այդ եզակի էներգետիկ օբյեկտը վաճառվի ամերիկյան ինչ-որ մի ընկերության: Չէ՞ որ մեր երկրի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո: Մյուս կողմից էլ` Որոտանի ՀԷԿ-երը ամերիկյան ընկերությանը վաճառելը համարվեց ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ:

Իսկ այս մեկ տարվա ընթացքում հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ են կատարվել ամբողջությամբ պետական սեփականություն համարվող Որոտանի ՀԷԿ-երի վաճառքի պայմանագրում, ինչ լրամշակում են կատարել կամ ինչ պայման են փոխել: Որոշ տեղեկությունների համաձայն` անցած տարի կառավարության փոփոխությունից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ուսումնասիրել է պայմանագիրը և Հայաստանի օրենսդրության հետ որոշակի հակասություն է գտել: Դեռ այն ժամանակ բարձրաձայնվեց, որ ՀԷԿ-երի հետ ջրամբարներն ու դամբաները վաճառելը հակասում է մեր օրենսդրությանը, և նոր կառավարությունը փորձել է այդպիսով հետաձգել կամ կասեցնել այդ գործարքը, ինչը և արվեց:

Այդպիսով, ասում են, կառավարությունը ցանկացել է կասկադը ընդհանրապես զերծ պահել ամերիկյան ընկերությանը հանձնելուց՝ պատճառ բերելով, թե օրենսդրական խնդիրներ կան: Ասում են նաև, որ ամերիկյան կողմն էլ կոպիտ հակադարձել է, թե Ռուսաստանին հանձնած էներգետիկ օբյեկտների գործարքներն ամբողջությա՞մբ են համապատասխանել ՀՀ օրենսդրությանը: Մի խոսքով, ամերիկյան կողմը կառավարությանը հասկացրել է, որ պետք չէ այդքան ընդդիմանալ, և միգուցե ավելի ճիշտ կլինի վեր հանել ՌԴ-ին հանձնած էներգետիկ օբյեկտների գործարքների անհամապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ընդ որում` կարծիք կա, որ անցած աշնանը նաև հենց այս քայլի համար Հ. Աբրահամյանին ԱՄՆ-ում պատշաճ ընդունելության չարժանացրեցին: Եվ հիմա նա թեև ուշացած, բայց փորձում է սրբագրել իր քայլերն ու արժանանալ ԱՄՆ-ի բարեհաճությանը:

Ասում են` հիմա գործարքի նախկին անունը փոխել են, և կարծես թե ՀԷԿ-երը ամերիկյան այդ ընկերությանն են հանձնվում 100 տարով հավատարմագրային կառավարման պայմանով: Իսկ թե ուրիշ ինչ պայմաններ կան կամ ինչ պայմաններ են փոխվել, հայտնի չէ: Նախկին պայմանագրի պայմանների մասին ամենալավը տեղեկացված էր էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: Հիմա հավանաբար մանրամասն տեղեկացված կլինի Երվանդ Զախարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում