Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

ԲՀԿ-ն առայժմ գոյություն չունի

ԲՀԿ-ն դադարել է գոյություն ունենալուց. այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության 36 անդամներից որևէ մեկը չի գնում խորհրդարան: Իսկ նրանք, ում հնարավոր է ինչ-որ կերպ տեսնել, կտրուկ հայտարարում են, որ իրենք ոչինչ չգիտեն և դժվար թե առաջիկայում որևէ բան իմանան: ԲՀԿ-ականները խոստովանում են, որ իրենք չգիտեն, թե առաջիկայում ինչ քաղաքական կուրս է ունենալու կուսակցությունը, իրենք շարունակո՞ւմ են պահանջել արտահերթ ընտրություներ, թե՞ այլևս դադարել են նման պահանջ ներկայացնելուց, իրենք շարունակո՞ւմ են համագործակցել ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, թե՞ այդ համագործակցությունը դադարել է, իրենք ընդդիմությո՞ւն են, հետ են վերադարձել այլընտրանք լինելո՞ւն, թե՞ ընդհանրապես դառնում են իշխանության կցորդ: Նրանք անգամ չգիտեն՝ Գագիկ Ծառուկյանը մնո՞ւմ է կուսակցության նախագահ, թե՞ ոչ:

ԲՀԿ-ականներին նման անորոշության է մատնում հենց վերջին հանգամանքը. իրենք կորցրել են կապը կուսակցության նախագահի հետ՝ ուղիղ կամ միջնորդավորված:

Ծառուկյանը իրականում դադարել է ԲՀԿ-ականների համար հեղինակություն լինելուց, չնայած նրանց մի մասը պնդում է, որ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրենք խնդրել են, որպեսզի Ծառուկյանը շարունակի մնալ կուսակցության նախագահ: Երբ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է լքել կուսակցությունը և քաղաքականությունը, ԲՀԿ-ականները սկսել են խնդրել, որ նա այդպիսի բան չանի: Ծառուկյանը խոստացել է հաշվի առնել կուսակիցների խնդրանքը, սակայն ԲՀԿ-ականներն ասում են, թե իրենք էլ են հասկանում, որ Ծառուկյանի մնալ-չմնալը ո́չ իրենց ցանկությունից է կախված, ո́չ Ծառուկյանի որոշումից:

ԲՀԿ-ից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծացել է: ԲՀԿ-ից ցանկանում են հեռանալ ոչ միայն գործարար ՀՀԿ-ականները, այլ նաև քաղաքական թևի ներկայացուցիչները: Ըստ ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից դուրս գալու իր ցանկության մասին է հայտարարել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը հայտարարել է, որ նման պայմաններում կուսակցությունում իր մնալն այլևս նպատակահարմար չէ: Սակայն այն ԲՀԿ-ականները, ովքեր դեռ որոշում չեն կայացրել իրենք հետագա քաղաքական ճակատագրի վերաբերյալ, համոզել են, որ նա առժամանակ կասեցնի իր որոշման իրականացումը, մինչև ինչ-որ հստակեցումներ տեղի կունենան:

ԲՀԿ-ի չգոյության մեկ այլ՝ ավելի ակնառու օրինակ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Տնտեսական հարցերի հանձնաժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը այդ օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել: Փետրվարի 18-ին նշանակված էր հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր Մելքումյանի ներկայացրած փոփոխության նախագիծը, իսկ Միքայել Մելքումյանն այդ քննարկման ժամանակ պետք է հանդես գար որպես հիմնական զեկուցող:

Այդ նիստը այդպես էլ չկայացավ, դրա փոխարեն փետրվարի 20-ին նշանակվել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նոր նիստ, որի օրակարգումը Միքայել Մելքումյանի հեղինակած փոփոխությունը չկա: Սրա պատճառը կարող է լինել ոչ միայն այն, որ Միքայել Մելքումյանը արդեն երեք օր է՝ չի գնում խորհրդարան աշխատանքի, այլ գուցե նա չգիտի, թե ընդհանրապես ԲՀԿ-ն պե՞տք է նման փոփոխություն ներկայացնի, արդյոք փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը մտնո՞ւմ է ԲՀԿ ընթացիկ օրակարգում, թե՞ այլևս դադարել է այդպիսին լինելուց:

Երկուշաբթի օրը սկսվելու է ԱԺ հերթական նստաշրջանը: Մինչև նախորդ շաբաթվա ՀՀԿ քաղխորհրդի նիստը ԲՀԿ-ականները մտադիր էին որոշում կայացնել և բոյկոտել այն՝ պահանջելով, որ իրենք կվերադառնան ԱԺ դահլիճ միայն այն դեպքում, եթե իշխանությունները հստակ երաշխիքներ տան, որ կբացահայտեն ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ հարձակում իրականացրածների ինքնությունը: Հիմա Արտակ Խաչատրյանի ծեծը մղվել է հետին պլան, բայց ԲՀԿ-ականները հիմա էլ կարող են ինքնաբերաբար բոյկոտել ԱԺ նիստը, առանց ընդհանուր որոշման՝ ամեն մեկը սեփական նկատառումներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում