Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Արմավիրում հարազատ որդին և դուստրը ծեծելով սպանել են մորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Լուսիկ Փիրլազադյանի գործի դատական քննությունը:

51-ամյա Լուսիկը արգելանքի տակ է վերցվել 2014 թվականի հոկտեմբերի 21-ին:

Ըստ դատական ակտի՝ Լուսիկն ամուսնացած չէր, նա իր եղբոր՝ Արթուրի, ու մոր՝ Կրուպսկայայի հետ էր ապրում: Վերջինս տառապել է ծերունական սկլերոզով, հաճախ տնից դուրս է եկել ու մոլորվել, չի կարողացել տուն վերադառնալ:

Լուսիկն ու եղբայրը մորը տարբեր վայրերից գտել ու տուն են տարել:

Բայց նրանք այդ բանն արել են տհաճությամբ, տանը հաճախ վիճել են մոր հետ, ծեծել են հիվանդ մորը: Իրենք էլ սակավամտություն են ունեցել…

Ըստ դատական ակտի՝ հերթական անգամ նրանց տանը վեճ է առաջացել 2014 թվականի հոկտեմբերի 18-ին:

Այդ օրը մինչև ժամը 22-ը Լուսիկի եղբայրը տանը չի եղել:

Ժամը 19-ի սահմաններում Կրուպսկայան դուրս է եկել տանից, իսկ Լուսիկը նրան հետո գտել ու տուն է տարել:

Նա վիճել է մոր հետ, փայտով, ձեռքերով ու ոտքով հարվածներ է հասցրել մորը:

Ժամը 22-ի սահմաններում տուն է եկել Լուսիկի եղբայրը, նստել է հաց ուտելու: Նա մի քանի անգամ մորն առաջարկել է իր հետ հաց ուտել, բայց մայրը հրաժարվել է: Որդին վրդովվել է: Նորից վեճ է առաջացել:

Քույր ու եղբայր ծեծել են իրենց մորը, այնպես են ծեծել, որ մայրը փախել է տնից: Լուսիկը գնացել է մոր հետևից, համոզել ու տուն է տարել: Բայց մորը նորից ծեծել են, ինչի պատճառով ծեր կինը տնից դուրս է եկել, գիշերել է բակում:

Նրա զավակները իրենց անկողիններ են մտել ու քնել:

Առավոտյան շուտ որդին արթնացել է, դուրս է եկել բակ ու տեսել է մորը՝ գրեթե անգիտակից վիճակում: Նա կանչել է քրոջը, միասին մորը տուն են տարել, բայց Կրուպսկայան, գիտակցության չգալով, մահացել է: Մինչև մահանալը նա կցկտուր խոսքեր է ասել, թե ուզում է գնալ-հասնել հանգուցյալ ամուսնուն:

Ժամը 8-ի սահմաններում Փիրլազադյանները հարևանին տեղեկացրել են, թե իրենց մայրը վատացել է:

Հարևանը գյուղի բժշկի հետ գնացել է նրանց տուն, տեսել է, որ տարեց կինը մահացած է:

Շտապօգնություն են կանչել, որի աշխատողները, մահացած կնոջ մարմնին վնասվածքներ տեսնելով, ահազանգել են ոստիկանություն:

Դատահոգեբուժական փորձաքննությամբ Արթուր Փիրլազադյանը ճանաչվել է անմեղսունակ, նրան տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց:

Լուսիկ Փիրլազադյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի՝ իր մոր առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Նախաքննության ժամանակ Լուսիկն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանում նա ասել է, թե վերջին ժամանակներս մայրը «խելքը լրիվ թռցրել էր, իր կամքից անկախ՝ դուրս էր գնում»: Լուսիկի կարծիքով՝ մայրն իրեն ու եղբորը չի սիրել, «ամեն փուչ բանից» իրենց տանը վեճ է եղել: Մայրը փախել է տանից: Ինքն ու եղբայրը չեն ցանկացել սպանել մորը, բայց այդպես ստացվել է: Մայրն էլ իրենց է խփել:

Դեպքի օրը մորը հիմնականում Արթուրն է ծեծել: Ինքն այդ օրը չի խփել, «բացառված է», երևի մայրն աստիճաններից է գլորվել:

Այս գործով տուժած կնոջ իրավահաջորդը՝ նրա եղբոր կինը, գործի դատաքննության ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 16-ին, նույնպես մահացել է… Նա հասցրել է ցուցմունք տալ, ասել է, որ տուժողի տուն շատ քիչ մարդիկ են ելքումուտք ունեցել՝ նրանց տան ծանր իրադրության հետ կապված:
Որպես տուժողի իրավահաջորդ է ներգրավվել Լուսիկի քույրը՝ սպանված Կրուպսկայայի դուստրը, ով ասել է, թե ցանկանում է, որ քույրը՝ Լուսիկը, ամենախիստ պատիժը կրի արարքի համար: Լուսիկը, ըստ քրոջ, «չարիք է, եթե ազատության մեջ մնա՝ վնաս կտա», ինքը վախենում է նրանից: Եղբայրը հիվանդ է եղել՝ ի տարբերություն Լուսիկի: Ինքը մորն առաջարկել է իր տուն գնալ, բայց մայրը չի գնացել…

Դատարանը Լուսիկ Փիրլազադյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել է 7 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում